Մթերք, որը զարմացնում է իր օգտակար հատկություններով

Գինձ

ցինկ
կալցիում
երկաթ
ֆոսֆոր
կալիում
մագնիում
A, B, C, K վիտամիններ:
Օգնում է պայքարել խոլեստերինի դեմ: Գինձը կարող է օգնել իջեցնել խոլեստերինի մակարդակը: Այն ոչ միայն թույլ չի տալիս, որ խոլեստերինը կուտակվի անոթների պատերին, այլև մաքրում է անոթները, օգնում առողջ պահել սիրտը, լավացնում արյան շրջանառությունը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Օգտակար է դիաբետով հիվանդներին: Նյութերը, որոնք պարունակում է գինձը, օգնում են վերահսկել դիաբետը՝ կարգավորելով արյան մեջ շաքարի մակարդակը:

Օգնում է նիհարել: Գինձը նաև միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է.մաքրել օրգանիզմը
պայքարել հեղուկի կուտակման դեմ
օրգանիզմից դուրս բերել շլակներն ու կենսագործունեության արգասիքները
օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ծանր մետաղները
ավելի լավ յուրացնել վիտամիններն ու մյուս սննդարար նյութերը
կանխարգելում է դիարեան և փորկապությունը:
Օգնում է սալմոնելոզի դեմ պայքարում: Սա սուր աղիքային հիվանդություն է, որի ախտաշաններն են.

ջերմության բարձրացում
հոգնածություն
դիարեա
գլխապտույտ
սրտխառնոց
գլխացավ
ախորժակի կորուստ
ցավ որովայնում
մկանային ցավեր:
Գինձը նաև հակաբիոտիկ հատկություն ունի, ինչի շնորհիվ պայքարում է այս հիվանդության դեմ:

Օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից: Ինչպես անանուխը, այնպես էլ գինձը օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից, բերանի խոռոչի հետ կապված այլ խնդիրներից: Այն ճնշում է բակտերիաների ակտիվությունը, որոնք այդպիսի խնդիրների պատճառ են դառնում:

Հակաբորբոքային միջոց է: Գինձը հակաբորբոքային հատկություններ ունի, օգտակար է բորբոքային ծագում ունեցող խնդիրների դեպքում:

Օգնում է պայքարել գրիպի դեմ: Գինձը A, C վիտամիններ է պարունակում, ինչի շնորհիվ իդեալական միջոց է գրիպի և մրսածության դեմ պայքարելու համար:

Like this post? Please share to your friends: