Միшյն իմшնшք, թե ինչ է արել քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Հայկոյի համար

Միшյն իմшնшք, թե ինչ է արել քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Հայկոյի համար

44 տարեկանում կյանքից հեռացել է բոլորիս կողմից սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն։ Նա օրեր շարունակ պայքարում էր կյանքի համար։ Ցավոք հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց։ Ժամեր առաջ հիվանդանոցից հայտնեցին բոթը, լուրը տարածվեց լրատվամիջոցներով ու սոցցանցերով։ Բոլորը մեծ ցավ ապրեցին։ Իր խորին ցավակցությունները հայտնեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հաղորդագրություն տարածեց․ ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ։

«Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին:

Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված են ժողովրդի կողմից, իսկ հեղինակած ռոմանսները հայ երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը:

Հայկոյի երաժշտությունը հնչել է նաև հայկական ժամանակակից մի շարք ֆիլմերում, որոնք մեծապես նպաստել են հայ կինոյի զարգացմանը:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին»:

Like this post? Please share to your friends: