Միայն ամուր նյարդեր ունեցողները կարող են դիտել. Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում հարսանիքի ընթացքում. Միայն իմանաք, թե ինչ է տեղի ունենում աղջկա հետ

Գնչուներ (ինքնանվանումը՝ ռոմ, լոմ— մարդ), ժողովուրդ, ծագումով կապվում են հյուսիսարևմտյան Հնդկաստանում ապրող վաչկատուն ժողովուրդների հետ։ Տարբեր երկրներում գնչուներին տարբեր կերպ են անվանում․

 

Հնդկաստանում՝ լոխարներ, նատեր, Միջին Ասիայում՝ լյուլիներ, մազանգներ, ջուղիներ, Իրանում՝ ղարաչիներ, Թուրքիայում՝ չինգենեներ, մյութրուբներ, Ռուսաստանում և առհասարակ Եվրոպայում՝ ցիգաններ և այլն։ Հայերը գնչուներ են անվանում նաև հայախոս քրիստոնյա բոշաներին։

Աշխարհում ապրող գնչուների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները հակասական են (2 միլիոնից 12 մլն), ԽՍՀՄ-ում ապրում էին շուրջ 175 հզ․ (1970) գնչուներ։ Պատմական որոշակի պայմաններում, մոտավորապես V— X դարերում, գնչուները զանգվածաբար լքել են Հնդկաստանը, սփռվել Առաջավոր Ասիայի, ապա (XV դար) Եվրոպայի երկրներում։

Գնչուական լեզուն դասվում է նոր հնդկական լեզվախմբում։ Պահպանելով ծագումնաբանական, լեզվական, կենցաղավարման ն հավատալիքների զգալի ընդհանրություններ՝ գնչուները առավել կամ պակաս չափով ընդօրինակել են մշակութային շատ տարբեր (նաև՝ գերիշխող կրոնը) այն ժողովուրդներից, որոնց շրջապատում ապրել են։

Համարյա բոլոր երկրներում նրանց տարբեր հատվածները վարում են թափառաշրջիկ, կիսանստակյաց կամ նստակյաց կյանք, հասարակական փոխհարաբերություններում և ընտանեկան կենցաղում դեռնս պահպանվում են նախնադարյան-համայնական կարգերի վերապրուկներ։

Գնչուների տարբեր խմբերում, հատկապես անցյալում, գերիշխում էին տնայնագործական բնույթի տարբեր արհեստներ՝ փայտամշակություն, կլայեկագործություն, մաղագործություն, զամբյուղագործություն և այլն։

Նրանք հայտնի էին նաև որպես հմուտ ձիաբույծներ, ձիավաճառներ, ձեռնածուներ և, առավելապես, նվագածուներ։ Կանայք, բացի ընտանեկան գործերից, զբաղվում էին նաև ապրանքափոխանակությամբ, փերեզակությամբ, գուշակությամբ և մուրացկանությամբ։

Ժողովրդի որոշ ներկայացուցիչներ խտրական են համարում «գնչու» բառը՝ հորդորելով անվանել իրենց «ռոմա»[16]։ 1935-1945 թթ․ իրենց էթնիկ պատկանելության պատճառով նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ է դարձել ռոմա ժողովրդի 200000-

500000 ներկայացուցիչ։ 1982 թվականին Արևմտյան Գերմանիան պաշտոնապես ընդունել է այդ փաստը[17]։ 2016 թվականին Հնդկաստանը ճանաչել է ռոմաներին, իբրև հնդկական սփյուռքի ներկայացուցիչների[18]։

Gypsies (nicknamed “rum, lom-man”), a people, by their origin, are associated with the Vatican peoples of northwestern India. Gypsies in different countries are called differently; In India: lichens, mulberries, in Central Asia: tubers, bushes, oils, karachi in Iran,

in Turkey – chingenes, myrrhs, gypsies in Russia and in Europe in general. Armenians also call Gypsies Christian-speaking Boshas. Statistics on the number of Gypsies living in the world are contradictory (from 2 million to 12 million); about

175 thousand lived in the USSR; (1970) Gypsies. Under certain historical conditions, in about the V-X centuries, the Gypsies left India indefinitely, spread to the countries of Central Asia and then (XV century) Europe.

Like this post? Please share to your friends: