Միայն այդ փաստը բավարար էր, որ դատախազությունը քր. գործ հարուցեր եւ ազատությունից զրկեր Սերժ Սարգսյանին եւ Մովսես Հակոբյանին…Վահան Բադասանի սենսացիոն բացահայտումները Մովսես Հակոբյանի մասին` արված դեռևս տարիներ առաջ

Նշենք, որ հետևյալ նյութը հրապարակվել էր դեռևս տարիներ առաջ: Սակայն, քանի որ այսօր առավել, քան արդիական է, ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: «Անհերքելի փաստեր» ֆեյսբուքյան էջը գրում է. Դեռ 2016-ին Արցախի իսկական հերոս Վահան Բադասյանը պատմում էր Մոսիի մասին, փաստորեն սա բանակի վրա հերթական փող աշխատածն է: Մովսես Հակոբյանի ընկերությունը զբաղվում է բանակի փողերի մսխմամբ. Բադասյանի կոչը վարչապետին
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների վերաբերյալ օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ անելով պարզաբանել՝ սա՞ է կոռու պցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր եւ աղջկա որպես մանկավարժ աշխատելը: Բադասյանը նաեւ առաջարկում էր կամ պատասխանատվության ենթարկել ԳՇ պետ Մովսես Հակոբյանին կամ, եթե ինքը զրպա րտում է, իրեն ենթարկել պատասխանատվության:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքներ տանել հանրակրթական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախ ման երևույթների բացառման ուղղությամբ: «Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք, մայր և աղջիկ նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Բադասյանը խիստ վրդովված է այս հայտարարությունից ու կարծում է, որ սա չէ այն հարցը, որից պետք է սկսել բարեփոխումները: Ներկայացնենք պատգամավորի հետ մեր զրույցը.
— Պարոն Բադասյան, ԳՇ պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ գրառումը ձե՞ր բացահայտումն է:
— Սա բացահայտում չէ. ովքեր այս ոլորտում աշխատում են՝ նրանք գիտեն դա: Դա միակը չէ Մովսես Հակոբյանի ու նրա շրջապատի չարաշահումներից: ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ:

— Ինչպե՞ս է կոչվում Մովսես Հակոբյանին պատկանող ընկերությունը, որ ցորեն է գնում ՊՆ-ի համար: — «Սիփան» ընկերությունն է, որի հիմնադիրն ինքն է, տնօրենը՝ նրա եղբայրը: Բոլորը գիտեն, որ Մոսին հաց է թխում Ու ապահովում մի քանի զորամասերի: Ղարաբաղում կա «Էռմի» ալրաղացը, ունի մի քանի աշխատող, վճարում է հարկեր, աշխատում է վնա սով, Արցախի կառավարության հորդորով գյուղացիներից գնումներ է կատարում շուկայականից բարձր գներով, որ պարզապես գյուղացիները չհիասթափվեն: Մինչդեռ Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար, հարկեր չի տալիս, անորակ ալյուր է մատակարարում եւ այդ ալյուրը ընդունում ու հաց է թխում:

Օրինակ, անցած տարի ցորենի շուկայական գինը 120 դրամ էր, ինքը պայմանագիրը կնքել էր 150 դրամով եւ 1000 տոննայից ավելի ցորեն էր գնել: Ստացվում է, որ երեսուն միլիոն դրամ մնաց իր հաշվեհամարում, մյուսները չեմ ասում: Այս տարի նմանապես: — Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք այս մասին բարձրաձայնել:

— Ես հիմա դա վարչապետի համար եմ ասում. դպրոցներում մոր եւ աղջկա աշխատելու վերաբերյալ նրա հայտարարությունից տպավորություն է, որ եթե առաջնագծում զինվոր է զո հվում կամ մենք ունենք տնտեսական բացթողումներ, դրա պատճառն այն է, որ դպրոցում մայր ու աղջիկ աշխատում են: Դա ոչ թե ծիծաղելու, այլ զայրանալու երեւույթ է: Նորանշանակ վարչապետը, որ հույս է ներշնչում ժողովրդի մեջ, այդպես է մտածում: Ժողովուրդը կոպեկ-կոպեկ փող է հավաքում, բանակին տալիս, սակայն բանակը փողերը քամուն է տալիս հանուն բարձրաստիճան գեներալների հարստացման: Ու հիմա ինչը թողած՝ ինչ է հայտարարում:

Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն եւ ապահովում մի քանի զորամասեր: Դա նորմալ երեւո՞ւյթ եք համարում: Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ: Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մար տական գործողությունների կազմակերպմանը, դրանց դեմն առնելու հարցերին: Ես դա ասում եմ որպես պրոֆեսիոնալ զինվորական: Դա ցույց տվեց ապրիլի 2-ը: Բայց ինքը շատ լավ տիրապետում է փողերի մսխմանը:

Օրինակ դուք տեղյա՞կ եք, որ ինքը բանակի փողերով բնակարան է կառուցել, բանակին այդ բնակարանը վաճառել է 1 միլիոն 200 հազար դոլարով, եւ բանակը իրեն նվեր է տվել այդ տունը: Միայն այդ փաստը բավարար է, որ դատախազությունը քրեական գործ հարուցի եւ անհապաղ ազատությունից զրկի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին եւ Մովսես Հակոբյանին, էլ մյուս հանցակիցներին չեմ ասում: — Ըստ ձեզ, այս ամենն իշխանությունները չգիտե՞ն, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկում:

— Այս տեղեկություններն իշխանություններին ոչ միայն հասու են, այլեւ համոզված եմ, որ Մովսես Հակոբյանը չէր կարող առանց Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի իմացության դա անել: Փաստացի բոլորը գիտեն, որ հացի մատակարարման գործը իրենն է: Բացի նրանից բանակի հացի գործն անում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի կազմակերպությունը: Տեսեք, իրենք հաց են թխում, չէ՞, գեներալներ չեն: Եվ պատերազմը ցույց տվեց դա: Հիմա այդ մարդկանց վերջը ե՞րբ է գալու: Այսինքն, ես գիտեմ՝ երբ է գալու, բայց այս վարչապետի միջոցով չի գալու: Ես սա ասում եմ, որ ժողովուրդը հույսով չլինի այս վարչապետից, այս կառավարությունից:

— Չե՞ք հավատում, որ Կարեն Կարապետյանը կարող է հասնել նրան, որ նմանատիպ չարաշահումներ անողները, այդ թվում՝ Մովսես Հակոբյանը, եթե նա իրոք չարաշահումներ է արել, պատ ժվի: — Ոչ: Իշխանությունները հակված են Մովսես Հակոբյանին եւ նրա նմաններին բուծելու:

— Իսկ ինչո՞ւ եք այս հարցը կապում դպրոցներում «մայր ու աղջկա» մաֆիան վերացնելու հայտարարության հետ: Չէ՞ որ դպրոցի տնօրենի աշխատանքը ժառանգաբար փոխանցվում է մորից դստերը եւ այսպես շարունակ: — Ես նկատի ունեմ, որ դա այն հարցը չէ, որից պետք է սկսել աշխատանքը:

Դա՞ է մեր տնտեսության այս վիճակի ու առաջնագծում զինվորի զո հվելու պատճառը: Գիտեք չէ՞, որ մեր զինվորները սահմանում անտեղի են զո հվում: Եվ պատճառը Մովսես Հակոբյանի նմաններն են, որ չարաշահումներ են կատարում, որտեղից բխում է մեր անվտա նգության կորուստը: Բայց ես չեմ կարող ասել, որ դպրոցում նման իրավիճակներն են պատճառը, որ առաջնագծում եւ տնտեսության մեջ մեղավոր են:

Դա պրոբլեմ է, բայց որերորդ, առաջնայի՞ն, թե 20-րդ, 50-րդ, 100-րդ: Իսկ արդյոք դա՞ է կարեւոր, որ աղջիկը փոխարինում է մորը, թե՞ այն որ տնօրենները ընտրությունների ժամանակ լցոնումներ են կատարում եւ կեղծում ընտրությունները: Խնդիրների լուծումը պետք է սկսել հերթականությամբ եւ ըստ նշանակության: Այո, դպրոցում կատարվում են չարաշահումներ, բայց եթե ես վարչապետ լինեի՝ կպ ատժեի նախարարներին, բաժնի վարիչներին եւ տնօրեններին, կազատեի աշխատանքից եւ կուղարկեի իրենց տուն: Ինչո՞ւ, որովհետեւ նրանք կատարում են ծանրագույն հան ցագործությունները, այդպիսի մարդկանց ձեռքերը արյունով են թաթախված:

-Պարոն Բադասյան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասում է՝ ապրիլյան պատերազմից առաջ էլ ենք «Իսկա նդեր» ունեցել, բայց իշխանությունները դուխ չեն ունեցել այն կիրառել: Համաձա՞յն եք: — Մենք հիմա տա նկ ունե՞նք հայկական բանակում: Տա նկեր ունենք, տասնյակ, հարյուրավոր: Երբ դիպու կահարը խփում եւ մեր զինվորին սպա նում է, մենք կարո՞ղ ենք տա նկով խփել եւ այդ դիպու կահարի կրա կակետը ոչնչացնել:

Ես որպես զինվորական ասեմ՝ ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք: Բայց մեր բանակը դա չի անում, որովհետեւ ինչպես Սամվել Բաբայանն է ասում՝ այդ դուխը չունեն: Այդ կամքը չունեն: Գոնե մենք կարո՞ղ ենք նռնա կանետով հար վածել, եւ այդ կրա կակետը ոչնչացնել. այո, կարող ենք: Բայց այդ ոգին չունենք: — Իսկ ինչո՞ւ: Միգուցե մտածում են, որ պատախան հա րվածը կնշանակի պատերազմ:

-Այո, մտածում են, որ կարող է պատերազմի վերածվել: Դա թույլ մարդու, ոչ զինվորական մարդու, կամքից թույլ մարդու կեցվածք է: Այդ տրամաբանությամբ, եթե առաջնորդվեինք, մենք ժամանակին չպետք է ազատագրեինք Շուշին, Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին, որ պատերազմ չսկսվեր: Դրանք կրա կակետեր էին, որոնցից ոչնչացվում էին խաղաղ բնակավայրեր, մեր կանանց եւ երեխաներին: Մենք ոչնչացրեցինք դա, վճռական եղանք, հակառակորդը վախեցավ:

Իսկ հիմա ոչ վախենում են, ոչ հարգում են: Եվ մեր երեխաները զո հվում են: Իսկ բարձրաստիճան գեներալիտետի, կառավարության անդամների, ՀՀԿ-ական արբանյակներից ոչ մեկի երեխան առաջին գծում չէ: Եթե պատերազմ սկսվի՝ մոբիլ ռեսուրսում ոչ մեկի երեխաները չկան: Դրա համար իրենք ուզում են հարաբերություն պահել հակառակորդի հետ, պատերազմ չսկսել, մտածելով՝ դիրքային պատերազմում թող ինչ ուզում է՝ լինի:

Այսինքն, թող դիպու կահարները ոչնչացնեն մեր զինվորներին, թող մեր զինվորի մայրը լաց լինի: Սա նորմա՞լ կեցվածք է, արդյոք սա արժանի չէ՞, որ այսպիսի իշխանությունը հեղաշրջվի: Սա ոչ թե կենացի նման եմ ասում, այլ ուզում եմ, որ հեղաշրջում լինի, արյուն թափվի, եւ իրենց արյունը թափվի՝ տեսնեմ, իրենց համար ո՞նց է լինում, իրենց մայրերի, իրենց կանանց համար ո՞նց է լինում:

— Նույն Սամվել Բաբայանն ասում է, որ լայնածավալ պատերազմի է պատրաստվում Ադրբեջանը: Կա՞ նման բան: — Չի կարելի ասել, որ լայնածավալ պատերազմ չի լինի: Բոլորս էլ ուզում ենք, որ չլինի, բայց որպեսզի չլինի, դա մոմ վառելով եւ ցանկությամբ չի լինում, պետք է գործողություններ լինեն: Մասնավորապես, պետք է բանակը զի նել, պետք է տնտեսությունը հզորացնել, պետք է ժողովրդի կամքը բարձրացնել, որպեսզի հակառակորդը տեսնի, որ մենք ուժեղ ենք եւ չհարձ ակվի:

Բայց ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում այսօր, դրանցից ո՞ր մեկն է կատարվում: Բանակից սպաները հեռանում են, Մոսիի նման առնետները բանակի ունեցվածքը կրծում են: Հակառակորդն այս ամենը տեսնում է եւ նրա ախորժակը մինչեւ Երեւան հասնելն է: Այդպիսի իշխանությունների դեպքում անշուշտ անխուսափելի է պատերազմը: Որպեսզի պատերազմ չլինի՝ անհրաժեշտ է հեղաշրջում՝ կլինի դա զ ինված, թե՝ ինչ: Այսպիսի վարչապետափոփոխությամբ, աչքակապությամբ հարցը չի լուծվի, հակառակը, ինչպես ես հիասթափվեցի վարչապետի վերջին օրերի քայլերից, այդպես հերթով ժողովուրդը կհիասթափվի:

Like this post? Please share to your friends: