Մի քանի ժամ առաջ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կատարվածը շոկի մեջ է գցել ՀԱՅ ազգին. Բոլորն ապշած են, մի՞թե հնարավոր է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Հարութ Ա-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտայում գործող

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրել են և ավտոմեքենայի սրահից գողացել գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողացված գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ, իսկ Հարութ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն անհատ ձեռներեց է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/14/1137861/

Like this post? Please share to your friends: