Նեկտարին. ինչու է այն ավելի օգտակար, քան դեղձը

Նեկտարինը պարունակում է երկաթ, ֆոսֆոր, կալիում, A, C վիտամիններ, նատրիում, կրեմնիում: Այն ավելի քիչ շաքար է պարունակում, քան դեղձը: Նեկտարինի բաղադրության մեջ նաև պեկտին է առկա, որն անհրաժեշտ է մի քանի հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Նեկտարինը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա, օգնում վերամշակել մթերքը: Այն օգտակար է նաև հետևյալ խնդիրների դեպքում.

աթերոսկլերոզ
հիպերտոնիա
նյարդային խանգարումներ
խոլեստերինի բարձր մակարդակ:
Նեկտարինը հզոր հակաօքսիդանտ է, օգնում է կանխարգելել մաշկի վաղ ծերացումը, կնճիռների առաջացումը: Այս միրգը նպաստում է նաև նյութափոխանակության արագացմանը:
Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ¼ բաժակ նեկտարի թարմ հյութ օգտագործել հետևյալ խնդիրների դեպքում.

սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
քրոնիկական փորկապություն
բարձր թթվայնություն
անեմիա:
Դիմակ՝ մաշկի համար

Հասած նեկտարինի կեղևը հեռացրեք: Նեկտարինը ճզմեք, ավելացրեք մեկ ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, կես թեյի գդալ դդումի յուղ: Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք դեմքին: 5 րոպե անց լվացեք տաք ջրով: Կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում երկու անգամ:

Հաշվի առեք, որ նեկտարինը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետի դեպքում:

Like this post? Please share to your friends: