Ներողություն էր խնդրում, մինչդեռ իր մայրը ծանր վիճակում վերակենդանացման բաժնում էր

Հասմիկ Բաբաջանյան/ Hraparak.am

Բժշկական խորհրդատվության համար դիմել էի նախկին առողջապահության նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին․․․
Անմիջապես արձագանքեց՝ հարազատի սրտացավությամբ։ Ինչով կարող եմ, պիտանի կլինեմ,- ասաց…

․․․Հետո ներողություն էր խնդրում, որ այդ օրը չի կարողացել կազմակերպել։ Զարմացա՝ պաշտոնյան ներողությու՞ն․․․
Այսօր, երբ իմացա, որ նրա մայրը ծանր վիճակում պառկած է եղել վերակենդանացման բաժնում ու մահացել է, վատ զգացի ինձ… Բժիշկը ներողություն է խնդրում, որ հետաձգել է իմ խնդրանքը։ Ու չի ասում պատճառը…

Ներողություն էր խնդրում, մինչդեռ իր մայրը ծանր վիճակում վերակենդանացման բաժնում էր… Բաներ կան, որ «սովորովի չեն», արյան մեջ է, դաստիարակության… Մայրը՝ Լիլիա Չիլինգարյանը իր որդու հետ հազարավոր բժիշկների է ճանապարհել մասնագիտական ուղի… Հինգ տասնամյակ դասավանդել բժշկական համալսարանում․․․ Մոռացել ենք փոքրիկ թվացող, բայց մարդկային մեծ արժեքները…

Like this post? Please share to your friends: