Նման ցածր գնով տոմսեր դեպի Մոսկվա դեռ չեն եղել:Ընդամենը 35 դոլլար

Նման ցածր գնով տոմսեր դեպի Մոսկվա դեռ չեն եղել:Ընդամենը 35 դոլլար

Flyone Armenia ն սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառքը: Ընկրության մամուլի ծառայության կողմից հայտնում են, որ սկսվում են չվերթներ յոթ հիմնական ուղղություններով: Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից»:
Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Ներկայացնում ենք առաջիկա ուղղությունների չվերթերի և գների ցուցակը՝
Երևան-Մոսկվա սկսած՝ 39 եվրոյից, օրական 2 չվերթ,

Երևան-Թեհրան սկսած` 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,

Երևան-Լիոն սկսած` 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին,

Երևան-Թել Ավիվ սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,

Երևան-Կրասնոդար սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին,

Երևան-Թբիլիսի սկսած՝ 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին,

Երևան-Քութայիս սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,

Երևան-Ստամբուլ սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
«Flyone Armenia» ավիաընկերությունը հիմնադրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Like this post? Please share to your friends: