Նյարդերից թույլ մարդիկ թող չդիտեն. սարսափելի դեպք. Կրակոց նախկին գործընկերոջ գլխին

Առաջին Լրատվականը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Մհեր Արղամանյան, Անդրանիկ Մնացականյան, Ալեքսանդր Ազարյան կազմով, քննվում է պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը Արմեն Կախյանի գործով

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» դատարանը գրություն է ստացել, համաձայն որի՝ ամբաստանյալ Արմեն Կախյանը, որ մեկուկես ամիս առաջ ենթարկվել է սրտի վիրահատության՝ ստենդավորման, ներկայումս մի քանի ախտորոշմամբ ծանր առողջական վիճակում է և չի կարող մասնակցել դատական նիստին:

Դատական նիստին չէին ներկայացել նաև տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը՝ հանրային պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև մեղադրող դատախազը, որը, ըստ դատարան ուղարկված գրության՝ գտնվում է հերթական արձակուրդում:

Նիստին ներկայացել էին ամբաստանյալի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Ռ. Հակոբյանն ու Ա. Կարապետյանը:

 

Պաշտպանները նշեցին, որ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու, անազատության հետ չկապված այլ խափանման միջոց, մասնավորապես ՝ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ունեն, որը ցանկանում են ներկայացնել հենց այս նիստին՝ նկատի ունենալով Արմեն Կախյանի առողջական վիճակը:

Դատարանը անցավ պաշտպանների միջնորդության ունկնդրմանը:

Հիշեցնենք, որ դեպքի պահին Արմեն Կախյանը 42 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և ՀՀ պետական սահմանը անօրինական հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով:

2016 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Արմեն Կախյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Հետախուզման մեջ գտնվող Արմեն Կախյանը 2016 թվականի հունիսի լույս 26-ի գիշերը, ժամը 00:19-ին հայտնաբերվել էր Բագրատաշենի սահմանային անցակետում, նույն օրը բերման էր ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:

Արմեն Կախյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «նա ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ակոսափող տեսակի ատրճանակով 2016 թվականի փետրվարի 22-ին, ժամը 1-ի սահմաններում Լոռու մարզի Վահագնի գյուղի 1-ին փողոցում ՌԴ-ում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա վիճաբանել է համագյուղացի Նվեր Ք.-ի հետ, որի ժամանակ սպանելու դիտավորությամբ 1 անգամ կրակել է տուժողի գլխին և կյանքից զրկել է նրան:

Բացի այդ, Արմեն Կախյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2016 թվականի փետրվարի 22-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում չպարզված վայրով, առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ սահմանը, ինչից հետո 2016 թվականի հունիսի 25-ին հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետությունում»:

Քրեական գործը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել և վարույթ էր ընդունվել 2016 թվականի օգոստոսին:

Գործը դատական քննության էր նշանակվել 2017 թվականի մարտին: Գործի դատական քննությունը տևել է համարյա… 3 տարի:

Առաջադրված մեղադրանքում Արմեն Կախյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և և հայտնել է, որ տուժող Նվեր Ք.-ի հետ մանկությունից եղել են լավ ընկերներ: Ինքն իր միջոցներով ՌԴ-ում հիմնադրել է փայտամշակման արտադրամաս, Նվերին և մի քանի տղաների տարել է իր արտադրամասում աշխատելու:

Համատեղ աշխատելու ընթացքում իրենց միջև եղել են տարաձայնություններ:

Ինքը Նվերի արարքներից նեղված՝ վերադարձել է Հայաստան: Որոշ ժամանակ անց իր ընկերներից մեկն ասել է. «Էս ինչե՞ր ես անում… Իմացել ես, որ քո ընտանիքի հետ կապված դեպքը լինելու է, Նվերի ու Կորյունի հետ գնացել ես Վրաստան»:

Ընկերը նկատի ուներ, որ իր ընտանիքի 7 անդամներին իրենց բնակարանում սպանելու օրը ինքը Նվերի և Կորյունի հետ գտնվել է Վրաստանում: Ինքը պարզել է, որ Նվերն է այդպիսի բաներ ասել, զանգել է նրան, հարցրել է, թե ինչու է նման բան ասել:

Նա պատասխանել է, որ այդպես է ենթադրել:

Ինքը Նվերին ասել է. «Թքեմ քո վրա, որ ընկերություն ենք արել, ու դու տենց բան ես մտածել իմ վրա»: Հետո նրա հետ չի շփվել, նրան այլևս չի հանդիպել, իսկ Նվերը շատ անգամ է գնացել իր օբյեկտ, խմել ու ջարդել է ամեն ինչ, բայց ինքը ոչինչ չի ասել: Հետո իմացել է, որ Նվերն ուզում է հանդիպել և զրուցել իր հետ` հաշտվելու նպատակով: Իրենք հանդիպել են, բայց ինքը նրա հետ չի հաշտվել, ասել է. «Գնա քո կյանքով ապրի»:

Դեպքի նախորդ օրն ինքը գտնվել է Ռուսաստանում: Կնոջ զանգով շտապ եկել է Հայաստան՝ երեխայի առողջական վիճակի հետ կապված: Առավոտյան երեխային տարել է Դիլիջանի հիվանդանոց: Պարզվել է՝ լուրջ խնդիր չկա:

Նույն օրը ինքը Վանաձոր վերադառնալուց հետո մենակ գնացել է Վահագնի գյուղ՝ իր հարազատների գերեզմաններին այցի: Վահագնի գյուղով անցնելիս Բեգոյի տան դիմաց նկատել է կապույտ «Ֆորդ» ավտոմեքենա: Գերեզմաններից վերադառնալու ճանապարհին նորից տեսել է կապույտ մեքենան, որը շարժվում էր իր ետևից: Երբ հասել են գյուղամեջ, հետևից եկող մեքենան ձայնային ազդանշաններ է տվել, բարձր արագությամբ մեկ աջ, մեկ ձախ է մտել, փորձել է վազանց կատարել ու հայտնվել է իր մեքենայի կողքին: Ինչ-որ առարկայի կոտրվելու ձայն է լսել, ենթադրել է, որ այդ մեքենան հարվածեց կամ իր մեքենային կամ պատին: Իր մարմնով դող է անցել, ինքը նյարդայնացել է, չի հասկացել՝ ինչ է կատարվում, հետո կապույտ մեքենան արագ առաջ է անցել: Երբ մոտեցել է Բեգոյենց տանը, տեսել է, որ Նվերը ճանապարհի մեջտեղով վազելով գալիս է դեպի իր մեքենան: Հասնելով իր մեքենային՝ նա ձեռքերը դրել է «կապո

The First Newspaper writes:

The Criminal Court of Appeal, composed of Mher Arghamanyan, Andranik Mnatsakanyan, Alexander Azaryan, is examining the appeal of the defense in the case of Armen Kakhyan

At the beginning of the hearing, the presiding judge said that the court had received a letter from the Convicts’ Hospital stating that defendant Armen Kakhyan, who had undergone heart surgery a month and a half ago and was currently in critical condition with several diagnoses, could not attend the hearing.

He, the legal successor of the victim and his representative from the Public Defender’s Office did not appear at the court hearing, as did the accusing prosecutor, who, according to the letter sent to the court, is on regular leave.

Defendants’ advocates, lawyers R. were present at the session. Hakobyan and A. Karapetyan said.

The defense attorneys mentioned that they have a motion to change their client’s pre-trial detention to other pre-trial detention, in particular bail, which they want to present at this very hearing, taking into account Armen Kakhyan’s health condition.

The court heard the defense attorneys’ motion.

It should be reminded that Armen Kakhyan was 42 years old at the time of the incident.

He was charged with premeditated murder, illegal acquisition and possession of a weapon, illegal crossing of the RA state border under Article 104 ՝ 1, Article 235 և 1 և Article 329 1 1 of the RA Criminal Code.

By the decision of February 22, 2016, Armen Kakhyan was declared wanted.

Detention was chosen as a precautionary measure against him.

Like this post? Please share to your friends: