Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն․ Բացառիկ տեսանյութ 14-ամյա երեխայի սարսափելի մահից. (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 59-ամյա վարորդի կողմից 14-ամյա հեծանվորդին վրաերթի ենթարկելու մասին։ Երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական վրաերթը, երբ

երեխան հեծանվով հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել, ու տեղի է ունենում վրաերթը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:58-ի սահմաններում 59-ամյա Յուրա Գրիգորյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ

, վրաերթի էր ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հ.-ին: Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրարարական ջոկատի փրկարարները, ովքեր վրաերթի ենթարկված երեխային մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման

կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Գ.

Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 21:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Yesterday, on May 18, SHAMSHYAN.com published information about a 59-year-old driver hitting a 14-year-old cyclist in Yerevan. The child was taken to “Surb Astvatsamayr” medical center, where he died hours later without regaining consciousness. SHAMSHYAN.com presents a video of how the tragic collision

took place, when the child was trying to cross the pedestrian area by bicycle, and the collision took place. As the photojournalist reported earlier, yesterday, on May 18, a fatal accident took place in Yerevan. At around 5:58 p.m., 59-year-old Yura Grigoryan ran over a 14-year-old cyclist Sargis H. in his ZIL truck on Tigran Mets Avenue near Sasuntsi Davt Square. Rescuers from the Yerjan Fire and Rescue Service No. 3 of the Re

Like this post? Please share to your friends: