Նորի՞ց հեղափոխություն.ի՞նչ է ակնարկել Փաշինյանը

Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ այն հարցին, թե ինչպե՞ս և ե՞րբ կկազմակերպվեն ԱԺ արտահերթ ընտրությունները:

Ի՞նչ կարգով են առաջիկայում անցկացվելու խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նշեց, որ գործող Սահմանադրությամբ խորհրդարանի լուծարում նախատեսված չէ։ Նախատեսված է միայն վարչապետի հրաժարական, որից հետո ԱԺ–ն կարող է ցրվել, եթե և 2 շաբաթվա ընթացքում խորհրդարանը նոր վարչապետ չընտրի։

«Պետք է ասեմ, որ կառավարության ծրագրում այս քաղաքական պայմանավորվածությունը հստակ արձանագրվել է։ Բայց մարդկանց տրամադրություններին և քաղաքական իրադարձություններին հետևելով, հստակ է դառնում, որ մարդիկ ուզում են հստակ երաշխիքներ, որ նորից ստիպված չեն լինի հեղափոխություն անել»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ խորհրդարանի լուծարման ամենաընդունելի տարբերակները, որ կարող են լինել առաջիկայում, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում հետևյալն են` որ խորհրդարանը հնարավորություն ունենա ինքնալուծարման որոշում կայացնելու, կամ՝ խորհրդարանական ուժերը ստորագրեն համաձայնագիր։

Բայց հաշվի առնելով Հայաստանում համաձայնագրերի ոչ այնքան վստահելի փորձը, Փաշինյանը չթաքցրեց, որ ինքն ավելի հակված է առաջին տարբերակին։

Իսկ թե ինչ տարբերակ կընդունվի պարզ կլինի արդեն ընթացող Սահմանադրական փոփոխությունների ավարտին։

Ինչ վերաբերում է նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դրանք, վարչապետի խոսքով, կկայանան ամենաուշը մայիսի վերջ–հունիսի 1-ին տասնօրյակում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Like this post? Please share to your friends: