Շուշան Պետրոսյանը հրապարակել է Փաշինյանի որդու լուսանկարը և մաղթել անփորձանք ծառայություն (Photo)

Երգչուհի Շուշան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ զինվորների երդմնակալության արարողության կադրերն են: Լուսանկարներում երևում է, որ զինվորների շարքում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:
Շուշան Պետրոսյանը լուսանկարներին կից կատարել է գրառում՝ նորակոչիկներին մաղթելով անփորձանք ծառայություն.

«Իմ՝ արդեն հարազատ դարձած X զորամասում երդմնակալության օրն է։ Անփորձանք ծառայություն մեր էրեխեքին։

-Շուշան ջան, երեխա ունե՞ք այստեղ։

-Այո, 33 երեխա (33-ն էին նորակոչիկները):

Ոգով, խելացի, իրար հանդեպ խնամքով, կարգապահ ծառայություն ձեզ իմ անուշ ձագեր… Խաղաղություն մեր երկրին»:

Like this post? Please share to your friends: