Շտապ‼️‼️Մոսկվան զգաց կապիտուլյացիոն փաստաթղթի կործանման հոտը

ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցվելու է, սրանք այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն են այն բանից հետո, երբ Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից հստակ հասկացնել տվեցին, որ տեղյակ չեն եղել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ փաստաթղթից, ինչը նշանակում է, որ ոչ բոլոր միջնորդների համաձայնությամբ է կայացել նման

համաձայնություն:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2df025642b6578%26domain%3Dhayeli.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff26a4cc27aa90b%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D613319%26l%3Dam%26fbclid%3DIwAR0x_Bif2kKCpPV77XqlmV2Y7xh9u6w_0lFrRUHDXyit_QLQxgkG9CVI-ck&locale=ru_RU&sdk=joey

Լավրովի ասուլիսը վկայում է այն մասին, որ Ռուսաստանն այս պահին զգում է եռակողմ պայմանագրի չեղյալ հայտարարելու հիմքեր են նշմարվում. Մի կողմից Հայաստանում Փաշինյանի կապիտուլյացիոն ծրագրի արդյունքում ոտքի կանգնած հասարակություն է, որը դավաճանություն է որակում Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ըստ էության, անտեղյակությունը, նրանց թիկունքում մշակված փաստաթղթի ի հայտ գալու կապակցությամբ:

Ի պատիվ Մակրոնի, պետք է արձանագրել, որ Ֆրանսիան ըստ արժանվույն է շարունակում իրեն դրսևորել:

Երկու կողմերի միջև բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն, դրանք պետք է թույլ տան նաև սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը, երեկ հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի:

Նրա հայտարարությունում ասվում էր. «Մենք ծանոթացանք այդ հայտարարություններին և վերլուծում ենք դրանց մանրամասները և հետևանքները։ Սպասվում են հստակեցումներ դրանց նշանակությունը գնահատելու համար։ Մարտերի դադարեցումը չափազանց կարևոր է։ Դա վերջին շաբաթների ընթացքում հակամարտող կողմերի կողմից մի քանի անգամ ստանձնած պարտավորությունն է, սա առաջնահերթ խնդիր է, որին մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի շրջանակներում։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստիվ պահպանվեն և որ նրա հարձակումներն անմիջապես դադարեցվեն։ Այս համատեքստում դիմում ենք Թուրքիային չձեռնարկել ոչինչ, ինչը կարող է հակասել մեր գերակա նպատակին։

Այնուհետև նշվում էր. «Ի վերջո, հայտարարված զինադադարի մասին համաձայնությունից զատ, հակամարտության կայուն կարգավորման մասին կողմերի միջև բանակցությունների վերսկսումը անհրաժեշտություն է։ Ֆրանսիան լիարժեք դերակատարություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Երկու կողմերի միջև բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն։ Դրանք պետք է թույլ տան վերադարձել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»:

Իսկ նոյեմբերի 10-ին Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունում մասնավորապես նշվեց. «Ֆրանսիան այժմ անցնում է համաձայնագրով նախատեսված պայմանների վերլուծությանը և ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար: «Ֆրանսիան խստորեն պահանջում է Թուրքիայից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները, զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խարխլում են կողմերի միջև և Մինսկի խմբի շրջանակում կայուն համաձայնության բանակցման հնարավորությունը»:

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ աշխատելու գործընկերների հետ և հասնելու Արցախի հարցի արդար ու հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման: Կոնգրեսականը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ շեշտելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնությունների դադարեցմանն ուղղված պայմաններն անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը ցայտուն էր․ այն հանգեցրել է Հայաստանի ժողովրդի համար աղետալի հետևանքների: Ո՞վ է կազմել զինադադարի մասին այս համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը: Սա արդյունք է ԱՄՆ-ի ղեկավարության բացակայության: Մենք չպետք է ընդունենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքը: Մենք չպետք է այն դիտարկենք որպես վերջնական կարգավորում»,- գրել է Բրեդ Շերմանը:
Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակն, այսպիսով, պետք է հստակեցվի: Մեզ նետվել է փրկօղակ. ունենալ այնպիսի իշխանություն, որը կարողանա կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Արցախը փրկել:

The role of the OSCE Minsk Group continues. The final status of Nagorno Karabakh will be clarified, these are the statements of Russian Foreign Minister Sergey Lavrov today after Fr

Like this post? Please share to your friends: