Ո՞վ պետք է սպանվեր` Հոկտեմբերի 27-ի զոհերի տեղը․ Աղմկոտ բացահայտումներ. շուտ նայեք քանի չեն ջնջել, հաքերերը հենց հիմա փորձում են ջնջել ՍԱ

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ, Հայաստանում կատարվեց աննկարագրելի ողբերգական դեպք․․

 

Ո՞վ պետք է իրականում սպանվեր` Հոկտեմբերի 27-ին․․․

Հոկտեմբերի 27-ին պետք է սպանվեր բոլորովին ուրիշ մարդ, եւ ոչ թե նրանք, որոնք սպանվեցին,-«Ա1+»-ին ասաց Ֆրանսիայում բնակվող քաղաքական փախստական Արծրունի Ավետիսյանը

«Նա, ով պետք է մեռներ, հիմա էլ ողջ է, ես գիտեմ, թե ով է նա, գիտեմ նրա անունը, գիտեմ որտեղ է բնակվում»,- պնդում է նա…

Ավելին առայժմ կարգալույծ եղած հոգեւորականը այդ մարդու մասին չի կարող ասել, միայն՝ դատարանում. «Նա կենդանի է մնացել բացառապես միմիայն Սերժ Սարգսյանի ջանքերով»…

Մեր զրուցակիցը տեղեկություններ ունի, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցածը ռուսների վրեժխնդրությունն էր Հայաստանի հանդեպ։

Ըստ նրա, 1991-ին Խորհրդային Միության փլուզումն արագացնելու համար հայերը դիվերսիա են իրականացրել Ռուսաստանում եւ դա եղել է քաղաքական դիվերսիա…

Վրեժի գաղափարը ռուսների մոտ ծագել է միայն դիվերսիայից 6 տարի հետո, «Որովհետեւ այդ ժամանակ է բացահայտվել դա»…

Մեր զրուցակիցը չի ասում, թե Ռուսաստանում հատկապես ինչ դիվերսիա է արել այդ մարդը, որը պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ի 9 զոհերի փոխարեն, բայց, «Արել է այն, ինչ-որ պետք է արվեր եւ ես գտնում եմ, որ տեղին է արել»…

Ըստ Արծրունի Ավետիսյանի՝ մարդը, որին ծրագրում էին, սպանել, Տեր-Պետրոսյանի կառավարության ներկայացուցիչ է եղել…

Նա 1997 թվականին իր արարքով հպարտացել է Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի մոտ, որն իր հերթին տեղի ունեցածի մասին անմիջապես զեկուցել է Ռուսաստանին…

Արծրոնի Ավետիսյանը պնդում է, թե «Սերժ Սարգսյանը շատ հաջող կերպով խաբել է նաեւ Կրեմլի բարձրաստիճան բարեկամներին», այլ կերպ է ներկայացրել իրավաիճակը, « ուրիշի մեղքը Վազգեն Սարգսյանի վրա բարդելով»…

Արդյունքում ռուսներն, ըստ Արծրունի Ավետիսյանի, որոշում են կայացնում վերացնել Վազգեն Սարգսյանին՝ չխոչընդոտելով, որ նա նախ պաշտոնանկ անի Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ այնուհետեւ դառնա Հայաստանի վարչապետ…

«Հենց Նաիրի Հունանյանի սպանությունների այդ պահին անգամ Հայաստանի խորհրդարանի շենքում գտնվել է Ռուսաստանի անվտանգության մի խումբ աշխատակիցներ, որպեսզի օգնեն Նաիրի Հունանյանին իր սեւ գործը կատարելու համար»,- ասաց նա․․․

Այսօր Ֆրանսիայում բնակվող Արծրունի Ավետիսյանը մեկ վայրկյան չի կասկածում, որ տիրապետում է հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի ամբողջ ճշմարտությանը։ Ասում է, որ իրեն օգնել են մեր պաշտպանության նախարարությունից…

Վստահեցնում է, որ Նաիրի Հունանյանը Ազգային Ժողովի շենք մտնելիս արդեն գիտեր, որ պետք է սպանի Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, որովհետև նա, ով պետք է լիներ հոկտեմբերի 27-ի ենթադրյալ զոհը, խորհրդարանում չէր….

Let us remind you that 20 years ago, a tragic event happened in Armenia;

Who was really supposed to be killed on October 27?

On October 27, a completely different person should have been killed, and not those who were killed, political refugee Artsruni Avetisyan told A1 +.

“He who was supposed to die is still alive, I know

Like this post? Please share to your friends: