Ոնց որ ժողովուրդն է ասում՝ թաց տեղ պառկող չի

Ով կշտապի գովել կամ նույնիսկ մեծարել Մանեյին իր հրաժարականի համար, ես կառաջարկեմ շտապ հետևություններ չանել։

Այն, որ կուտակայինի խնդիրը չլուծվեց 4 տարի առաջ դա նաև Մանեյի «մեծ» ներդրումից էր։ Շարժման այն կետում երբ Դեմ եմ-ը քաղաքական դաշտում իրավիճակ էր թելադրում, ու բոլոր քաղաքական ուժերը կամավոր թե ակամա ենթարկվում էին դրան, Մանեն իր մի քանի համախոհների հետ գաղտնի հանդիպումների և համաձայնությունների էր գնում դաշնակների ու այդ ժամանակվա կառավարության հետ, որպիսի «փոխզիճումների» ճանապարհով լուծեր խնդիրը, մինչդեռ նա մեկն էր ամբողջ համակարգող խմբի մոտ 20 հոգուց իր մի քանի համախոհների հետ։

Մի պահ եկավ, երբ Դեմ եմ թիմը ներսից պառակտված ու պարալիզացված էր, թիմը պրակտիկորեն ռեսուրս չուներ ինչ-որ ռեալ քայլ պլանավորեր ու կազմակերպեր, քանի որ թիմի ամբողջ ռեսուրսը ծախսվում էր ներքին ապակառուցողական ու օտար տարրերին վնասազերծելու դեմ։ Իսկ սրա վատ հետևանքները երկար սպասել չտվեցին, կառավարությունը հայտարարեց իր որոշումը մասնավորին պետականից առանձնացնելու մասին, մի քանի այլ դրույթների հետ միասին։ Շատերին այս որոշումը բարարեց, համողված եմ նաև Մանեյին ու նրա համախոհներին։ Դեմ եմ թիմը այդ ժամանակ ամբողջովին ներսից պարալիզացված էր ու ծրագիրը հակազդեցություն համարյա չստացավ՝ շարժումը մարեց ու վերջնականապես դադարեց։ Մանեն ու իր համախոհները «դաբռո ստացան» մտնել քաղաքականություն՝ ազգային ժողով՝ ԼՀ կուսակցության միջոցով։

Մինչև էս Մանեյից որևէ սկզբունքային քայլ չեմ տեսել։ Ինչ արվել է արվել է հանուն սեփական ինքնահաստատման։ Համոզված եմ Մանեն լավ գիտի ինչ քայլի է գնացել, ու եթե որոշել է հրաժարական տալ ուրեմն իր պաշտոնից մի քանի անգամ ավելին է նախատեսում ստանալ։ Ոնց որ ժողովուրդն է ասում՝ թաց տեղ պառկող չի։ Էս ամենի արդյունքը էն էր, որ հաշվապահից դարձավ նախարար, բայց սա նրա համար դեռ գագաթնակերը չէ։

Արմեն Աբրոյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Like this post? Please share to your friends: