Ում չի կարելի կոճապղպեղ օգտագործել

Կոճապղպեղն իր մեջ պարունակում է սնուցող նյութեր և կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք անհավանական աջակցություն են ցուցաբերում մեր օրգանիզմի ֆիզիկական և հոգեբանական վիճակին: Այն օգտագործում են բժշկական նպատակներով արդեն մի քանի հազարամյակներ շարունակ՝ սկսած Հին Չինաստանից:

Պարզվել է, որ կոճապղպեղը կարող է արդյունավետ երկընտրանք լինել մի շարք դեղամիջոցներին, որոնք վաճառվում են դեղատներում: Ավաղ, սակայն, գոյություն ունեն 4 տեսակի մարդիկ, որոնց կոճապղպեղը հակացուցված է.

Քիչ քաշ ունեցող մարդիկ

Ինչպես հայտնի է, կոճապղպեղը օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի էքստրակտը մեծ ազդեցություն է ունենում մարմնի զանգվածի կորստի վրա: Այն օգնում է ավելի արդյունավետ յուրացնել մթերքները, և հենց դա է դառնում քաշի նվազման պատճառ:

Հղի կանայք

Կոճապղպեղը պարունակում է ուժգին խթանիչներ, որոնք հիանալի ազդեցություն են ունենում մկանների և նյութափոխանակման վրա, սակայն հղի կանանց դեպքում, այն կարող է վաղաժամ ցավերի և, հետևաբար, վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:Խուսափեք կոճապղպեղի օգտագործումից հատկապես հղիության վերջին ամիսներին:Ինչպես հայտնի է, կոճապղպեղի արմատը կանխում է տոքսիկոզը, որը տարածված դրսևորում է հղիության նախնական փուլում:

Արյան հիվանդություն ունեցողներ

Հեմոֆիլիան հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարում է, որի ժամանակ արյան մակարդելիության ունակությունը կտրուկ իջնում է, այսինքն մարդը կարող է շատ արյուն կորցնել նույնիսկ աննշան վերքից:
Կոճապղպեղը խթանում է արյան շրջանառությունը, ինչը կարևոր գործոն է մարդկանց մեծամասնության, առավել ևս պերիֆերիկ զարկերակների հիվանդություններով, շաքարային դիաբետով, ճարպակալմամբ տառապողների համար:

Մարդիկ, ովքեր որոշ դեղամիջոցներ են ընդունում

Եթե դուք տառապում եք բարձր արյան ճնշմամբ կամ դիաբետով և դեղամիջոցներ եք ընդունում վիճակի լավացման համար՝ պետք է անհապաղ հրաժարվել կոճապղպեղից: Այս վտանգի պատճառն այն է, որ կոճապղպեղն իջեցնում է արյան ճնշումը և խթանում արյան ջրիկությունը: Հետևաբար, դեղամիջոցների հետ փոխազդեցությունը կարող է իրականում վտանգավոր լինել:

Այլընտրանք կոճապղպեղի սիրահարների համար

Եթե դուք ի վիճակի չեք հրաժարվել սիրած մթերքից, մի ահնանգստացեք: Դիետոլոգները կոճապղպեղի փոխարեն առաջարկում են օգտագործել կայենյան, կարմիր կամ քաղցր պղպեղ: Դրանք կարելի է ավելացնել սիրած ուտեստների և ըմպելիքների մեջ:Կոճապղպեղը շատ օգտակար բույս է, սակայն այն պետք է չափի մեջ օգտագործել: Եթե դուք չեք պատկանում նշված խմբերից որևէ մեկին, կարող եք հանգիստ վայելել սիրած բույսը, իսկ եթե այո, ուրեմն հիշեք, որ առողջությունն ամենակարևորն է՝ հոգ տարեք ձեր մասին:

Like this post? Please share to your friends: