Ուշադրություն, նոր փոփոխություն անձնագրերի հետ կապված. տեղեկացեք և տեղեկացրեք ձեր ընկերներին

Կառավարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիներիանձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման

 

միասնական կայքից:    Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, քանի որ 2017 թ․ հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ

՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար։

Մինչ մրցույթի ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու եւ նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019 թ․ ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում

ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչեւ 2021 թ․ հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաեւ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը:

The government has developed a bill proposing to extend the issuance of passports again in 2021. Instead of January 1, 2012, December 31, 2022, to guarantee the right of citizens of the Republic of Armenia to have an identity document. NEWS.am learned about this from the joint website for publishing draft legal acts.

The justification of the project states that as of 2017 On January 1, 2012, the contract with the Polish company PWPW, which serves the system of biometric passports and identification cards and provides forms to the Republic of Armenia, expired, d

ue to which a new tender was announced. to grant the right to enter into a concession agreement for the purpose of service and transfer.

Like this post? Please share to your friends: