ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ բոլոր ՀԱՅԵՐԻ համար․ Վլադիմիր Պուտինը ՀՐԱՇՔ ՕՐԵՆՔ է ստորագրել.

Նոր օրենքում բացակայում է ՌԴ քաղաքացիության համար դիմում ներկայացնելիս Ռուսաստանում գտնվելու եռամյա ժամկետի և քաղաքացիություն չունեցող չափահաս անձանց համար ապրուստի միջոցների օրինական աղբյուրի առկայության հաստատման պահանջը:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում:

«ՌԴ տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն պարզեցված կարգով ՌԴ քաղաքացի դառնալու դիմումներ ներկայացնել»,-ասվում է փաստաթղթում։
Նախկինում օրենսդրությունը Ռուսաստանի քաղաքացիություն հայցողին պարտավորեցնում էր միաժամանակ դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմին ՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումով:

Նոր օրենքը չեղարկում է ՌԴ քաղաքացիության համար դիմում ներկայացնելիս Ռուսաստանում գտնվելու եռամյա ժամկետի և կենսամիջոցների օրինական աղբյուրի առկայության հաստատման պահանջները նրանց համար, ովքեր նախկին ԽՍՀՄ-ի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի են:

Նույն կարգը կգործի նաև օտարերկրացիների համար, որոնք ապրում են Ռուսաստանում, ամուսնացած են Ռուսաստանի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնց ծնողներից մեկը ՌԴ քաղաքացիություն ունի և ապրում է Ռուսաստանում։

Բացի այդ, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար ևս ռուսական քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվում է․ նրանք կկարողանան դիմում ներկայացնել անկախ Ռուսաստանում բնակվելու ժամկետից՝ փաստացի բնակության իրավունք ունենալու դեպքում։

Նոր օրենքով կրճատվում է նաև ռուսաստանյան բուհեր ավարտած անձանց համար Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն իրականացելու ժամկետը՝ երեք տարուց դառնալով մեկ տարի։

Read more: https://armeniasputnik.am/russia/20200424/22833915/Putin-rusastan-qaxaqaciuytyun-orenq.html

The new law lacks the requirement to confirm the existence of a legal source of livelihood for stateless adults for a three-year stay in Russia when applying for Russian citizenship.

YEREVAN, April 24 – Sputnik. Russian President Vladimir Putin has signed a federal law simplifying the procedure for obtaining Russian citizenship. The relevant document was published on the official online portal of legal information.

“Foreign citizens permanently residing in the territory of the Russian Federation, stateless persons have the right to submit applications to become Russian citizens in a simplified manner,” the document reads.
In the past, Russian citizenship was required by law to apply to a foreign authority at the same time for renunciation of another citizenship.

Like this post? Please share to your friends: