ՊԵԿ նախագահը շանտաժ է անում Փաշինյանին

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում: Աղմկահարույց պատմությունների հատևանքով ՊԵԿ-ից հեռացվեց Անանյանի տեղակալ Արա Գաբրիելյանը, որը նրա ամենավստահելի կադրն էր:

Անանյանը հասկացել է, որ իր օրերն էլ են հաշված ու փորձում է ապահավոգարել իրեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ Դավիթ Անանյանը լուծումը գտել է: Նա որոշել է շանտաժ անել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՊԵԿ նախագահը լրատվականներից մեկով տեղեկատվության արտահոսք է կազմակերպել, թե ռուսները վարչապետ Փաշինյանից պահանջում են ՊԵԿ նախագահին հեռացնել իր զբաղեցրաց պաշտոնից:

Անանյանի հաշվարկներով, վարչապետ Փաշինյանը այս տեղեկատվության ֆոնին չի համարձակվի ազատել նրան ՊԵԿ նախագահի պաշտոնից, քանի որ այդ դեպքում կստացվի, որ Հայաստանն իր ներքին կյանքում հարցերը լուծում է Ռուսաստանի ցանկությամբ:

politik.am

Like this post? Please share to your friends: