Պուտինի ապտակը Ալիևին և Էրդողանին. քիչ մնաց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Նա ընդգծել է’ Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են, երկուսի հետ էլ իրենք ցանկանում են կառուցել լիարժեք հարաբերություններ: Պուտինը խոսել է Սումգայիթյան ջարդերի ու

հայ ժողովրդի նկատմամբ դաժանությունների մասին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից: Ցավոք, փաստ է, Սումգայիթում, իսկ հետո Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կատարվել են դաժան

հանցագործություններ»,- ասել է նա: ՌԴ նախագահը նշել է’ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումից ի վեր ընդհանուր առմամբ երկու կողմից գրեթե 5 000 զոհ կա: Նա ընդգծել է’ ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են հասնել կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում առավել հետաքրքրված է, քան մյուսները:

Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ընդգծել է’ օրվա մեջ մի քանի անգամ զրուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Today, Russian President Vladimir Putin touched upon the Nagorno-Karabakh conflict. He stressed that for Russia, Armenia and Azerbaijan are equal partners, and they want t

o build full-fledged relations with both. Putin spoke about the Sumgait massacre and the atrocities against the Armenian people. “The Nagorno-Karabakh conflict began with brutal crimes against the Armenian people. “Unfortunately, it is a fact that cruel crimes were committed against the Armenian people in Sumgait and then in Nagorno Karabakh,” he said. The Russian President noted

Like this post? Please share to your friends: