Պուտինի խոսքից մի քանի ժամ անց. որոշումներ Երևանում

ՀԱՊԿ վեհաժողովում ՌԴ նախագահ Պուտինի հայտնի խոսքից մի քանի ժամ անց Հայաստանում եղան ուշագրավ որոշումներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում: Կառավարությունը հայտարարեց ռազմական դրության սահմանափակումները վերացնելու մասին, այդ թվում՝ քաղաքական գործունեության զանգվածային միջոցառումների սահմանափակումները: Հատկանշական է, որ սահմանափակումները վերացնելու որոշման մասին կառավարությունը հայտարարում է ՀԱՊԿ վեհաժողովին զուգահեռ, որի ընթացքում հնչեց Պուտինի խոսքը:

Նա, դիմելով ՀԱՊԿ ղեկավարներին, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը արցախյան հարցում ստանձնել է բարդ և խիզախ որոշման պատասխանատվություն, դրսևորել է անձնական խիզախություն այդ հարցում, և իրենց խնդիրն է աջակցել Փաշինյանին ու նրա թիմին: Հասկանալի է, որ սահմանափակումները չէին կարող մնալ հավերժ, եթե պատերազմը դադարել է, բայց արդյոք պատահակա՞ն է, որ Պուտինի հենց այդ հայտարարությունից ժամեր անց է կառավարությունը հայտարարում սահմանափակումները հանելու որոշման մասին: Պուտինը ներքաղաքական առնչությամբ վստահությո՞ւն է հաղորդել Հայաստանի կառավարությանը:

Միաժամանակ հատկանշական է, որ ընդդիմությունն էլ՝ 17-ի ձևաչափը, հայտարարել է դեկտեմբերի 5-ին մեծ, համապետական հանրահավաք անելու մասին: Իսկ այսօր հայտնի է դառնում 17-ի ձևաչափի վարչապետի միասնական թեկնածուի անունը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը հայտնվել է բավականին հակասական վիճակում: Պուտինի բավականին բաց հայտարարությունից հետո գնալ Փաշինյանի դեմ՝ նրան հեռացնելու պահանջով, նշանակում է գնալ Պուտինի դեմ:

Հնարավոր է, իհարկե, որ ՌԴ նախագահը խաղում է երկակի խաղ: Այսինքն՝ մի կողմից՝ հավաստիացնում է Հայաստանի վարչապետին, որ նրա կողքին է, մյուս կողմից՝ ոչնչով չի խանգարի ընդդիմությանը, եթե այն կարողանա հասնել հաջողության և Փաշինյանին պարտադրել հրաժարական: Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի դիրքորոշումը անշուշտ պայմանավորված կարող է լինել թե՛ Հայաստանի ներքին տիրույթում, թե՛ արցախյան հարցի վերաբերյալ համաձայնությունների կծիկում առկա մի շարք հանգամանքներով:

Մասնավորապես, ՌԴ նախագահը խոսում է այն մասին, որ Փաշինյանին պետք է աջակցել խաղաղ կյանքի վերադառնալու և որոշումները իրագործելու հարցում: Ինչ որոշումների մասին է խոսքը՝ հանգամանալից պարզ չէ: Միաժամանակ հասկանալի է նաև, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ռեգիոնալ լայն շարժերի փաստաթուղթ է, իսկ այդ շարժերը ենթադրում են ոչ միայն գրված, այլ նաև դիտարկվող հնարավոր սցենարներ ու զարգացումներ: Այդ դեպքում նշանակո՞ւմ է դա արդյոք, որ դրանք դեռ ենթադրելու են նաև Հայաստանի համար դարձյալ խիզախություն պահանջող որոշումներ, և քանի որ Փաշինյանը թաթախվել է, ապա ՌԴ նախագահը մինչև վերջ էլ դիտարկում է շագանակներ հանել նրա ձեռքով:

Բայց դա էլ իր հերթին նշանակում է, որ չնայած աջակցության հայտարարությանը՝ Պուտինը հայաստանյան ընդդիմությանը պետք է որ տա առավել մտահոգվելու և հետևաբար Փաշինյանին հեռացնելու հարցում առավել աշխույժ լինելու մոտիվացիա: Եթե իհարկե հայաստանյան ներքաղաքական կյանքում իրավիճակը այնպիսին է, որ գլխավորը շարժիչ ուժը «ինչ է պետք Հայաստանին», ոչ թե օրինակ՝ «ինչ է պետք Պուտինին» տրամաբանությունն է: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե իրավիճակի զարգացման ինչ հայեցակարգ է ներկայացնելու Վազգեն Մանուկյանը՝ կապված նոյեմբերի 9-ի համաձայնագրի ոչ միայն տառի, այլև տրամաբանությունից բխող իրողությունների հետ, օրինակ՝ կապված Ադրբեջանի, այսպես ասած, եվրասիական ինտեգրացիայի հեռանկարների հետ, որտեղ կարևոր է լինելու Հայաստանի դիրքորոշումը:

A few hours after the famous speech of Russian President Putin at the CSTO Assembly, remarkable decisions were made in Armenia both in the field of power and the opposition. The government announced the lifting of restrictions on martial law, including restrictions on mass political activity. It is noteworthy that the government announced the decision to lift the restrictions in parallel with the CSTO summit, during which Putin spoke.

Addressing the CSTO leaders, he stated that Nikol Pashinyan had taken responsibility for a difficult, courageous decision in the Artsakh issue, had shown personal courage in that issue, and that their task was to support Pashinyan and his team. It is clear that the restrictions could not last forever if the war ended, but is it a coincidence that hours after Putin’s announcement, the government announces its decision to lift the restrictions? Has Putin given confidence to the Armenian government in domestic politics?

At the same time, it is noteworthy that the opposition, which has a size of 17, announced that it will hold a large, nationwide rally on December 5. And today the name of the joint candidate for the post of Prime Minister of the 17th dimension, former chairman of the Public Council Vazgen Manukyan, becomes known. At the same time, the opposition is in a rather controversial position. To go to Pashinyan after Putin’s rather open statement demanding his removal means to go against Putin.

Like this post? Please share to your friends: