ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել և հայտնել, որ..

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողները առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար բեռներ են հասցրել Մարտակերտ քաղաք, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

Հումանիտար օգնությունը տրամադրվել է տուն վերադարձած փախստականներին և բնակության վայրի կարիք ունեցողներին, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները:

Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 հազար մարդ է բնակվում:

Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Մինչ այժմ բուժօգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու:

According to the website of the Russian Defense Ministry, the servicemen of the Russian peacekeeping unit in Nagorno Karabakh delivered humanitarian aid with basic necessities and food to the

city of Martakert.

Humanitarian aid was provided to the refugees returnin

Like this post? Please share to your friends: