Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. նրա հարցաքննության ժամը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանը արդեն Հայաստանում է եւ վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության  հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի:

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Armtimes-ի հետ զրույցում ասել է, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել և նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չեն հայտնել:

Կայքի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը վաղը կսկսվի կեսօրին՝ ժամը 12:00-ին. հարցաքննությունը կտեսաձայնագրվի կտեսաձայնագրվի, այդպես է ցանկացել հենց ինքը՝ Քոչարյանը:

ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց քանի որ նա գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն սպասել էր մինչև նրա գալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Քոչարյանին հարցաքննելու է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանն է: Վերջինս, սակայն, հերքել է այդ տեղեկությունը:

Այս պահին ՀՔԾ-ն գաղտնի է պահում, թե ով է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը և ով է Քոչարյանին հարցաքննելու:

Like this post? Please share to your friends: