Սահակաշվիլի. Փաշինյանը գնում է իմ հետքերով և կրկնում է իմ հաջողությունները

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իր հետքերով և կրկնում են իր հաջողությունները, փոխանցում է ИА Regnum-ը

«Հայաստանում երիտասարդները լայնորեն ուսումնասիրում են վրացական բարեփոխումների մասին իմ գիրքը և շատ բաներ են կրկնում: Այդ թվում կրկնում են իմ հաջողությունները և փորձում են չկրկնել իմ սխալները»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Անցյալում գործած իր գլխավոր սխալներից մեկը նախկին նախագահը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին, որոնք, նրա գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հենարանն են:

«Ըստ երևույթին, Փաշինյանը համարել է, որ ժամանակին իմ սխալներից է եղել այն, որ ես պատասխանատվության չեմ ենթարկել ռուսական ռեզիդենտներին, և նա այդ սխալը չի կրկնում»,- հայտնել է Միխայիլ Սահակաշվիլին։

Like this post? Please share to your friends: