Սամիթի գաղտնիքը. ինչով է օգտակար այս հայտնի կանաչին

Ընդհանրապես, բոլոր տեսակի կանաչիները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, եթերային յուղերով և հակաօքսիդանտներով: Սամիթը ոչ միայն ամենատարածված կանաչին է, այլ նաև ամենաօգտակարներից մեկը: Այն պարունակում է B, C խմբի վիտամիններ, կալիում, մագնիում և ֆլավոնոլներ, ինչպես նաև բջջանյութ:

Սամիթը կարելի է լայնորեն օգտագործել խոհարարության մեջ: Այն կարելի է չորացնել, իսկ սերմերն ավելացնել մարինադների, արգանակների մեջ: Տաք ուտեստների համար ավելի ճիշտ է ընտրել չորացրած սամիթը, իսկ թարմը օգտագործել աղցանների համար: Թերմոմշակման ժամանակ այս կանաչին կորցնում է շատ օգտակար հատկություններ:

Սամիթը օգնում է ակտիվացնել նյութափոխանակությունը: Դրա եթերային յուղերը օգնում են կարգավորել նյութափոխանակության հյութերի արտադրությունը և խթանել աղեստամոքսային համակարգի աշխատանքը:

 

Բացի այդ, սամիթը օժանդակում է կարգավորել ինսուլինի և շաքարի մակարդակը արյան մեջ՝ պաշտպանելով շաքարային դիաբետից: Մեծ քանակությամբ հանքանյութերի պարունակության շնորհիվ, այս կանաչին օգնում է ամրացնել ոսկրային հյուսվածքները:

Սամիթը օգտագործում են նաև անքնության դեմ պայքարելու համար: Այս դեպքում արդյունավետ է եփուկը: Սամիթն ունի հանգստացնող հատկություն և պարունակում է B խմբի վիտամիններ, որոնք ամրացնում են նյարդային համակարգը:

Like this post? Please share to your friends: