Սարսափելի դեպք Արմավիրում, հայրը գերեզմանների մոտ ստիպել է դստերը նստել մեքենայի հետևը, իսկ հետո ստիպողաբար քաշելով հանել է Անիի հագուստն ու…ուղղակի կփշաքաղվեք. գյուղում բոլորը շոկի մեջ են

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատարավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Հովհաննիսյանի գործի քննությունը:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Արթուր Հովհաննիսյանը դստեր՝ Ա. Հովհաննիսյանի կամքին հակառակ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս՝ 18 տարին չլրացած աղջկա հետ:

 

Մինչ սեռական հարաբերություն ունենալը Արթուր Հովհաննիսյանը իր իսկ տան ննջասենյակում Նոկիա մոդելի բջջային հեռախոսով պոռնոգրաֆիկ տեսանյութեր է ցույց տվել դստերը և միաժամանակ շոյել է աղջկա մարմինը: Ա.Հովհաննիսյանը փորձել է լքել սենյակը, սակայն սպառնացել է, որ եթե որևէ մեկն իմանա այդ մասին, ապա կսպանի նրան:

Արթուր Հովհաննիսյանը մի քանի անգամ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել տան ննջասենյակում, ավոտմեքենայում:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2014թ. հուլիս ամսվա կեսերին, գործով չպարզված օրը` ժամը 16-ի սահմաններում, Արթուր Հովհաննիսյանն իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով քրոջ որդուն Արմավիր քաղաքի քոթեջներ՝ վերջինիս տուն տանելու ժամանակ Անիին ձայն է

տվել ու սկզբում առաջարկել, հետո զայրանալով ստիպել է, որ նստի ավտոմեքենան, որպեսզի իրար հետ ավտոմեքենայով հորաքրոջ տղային տանեն տուն։ Անին հոր զայրանալուց վախենալով նստել է ավտոմեքենան։ Քրոջ որդուն Արմավիրի քոթեջներ իջեցնելուց հետո Արթուր Հովհաննիսյանը դստերն ասել է, որ իրար հետ գնալու են Մեծամորի գերեզմանատուն, որպեսզի տեսնեն այն գերեզմանատեղը, որը պետք է կառուցի, որից հետո նոր միայն վերադառնալու են տուն։

Երկուսով գնացել են գերեզմանատուն, Արթուր Հովհաննիսյանն ավտոմեքենայից իջնելով ուսումնասիրել է գերեզմանատեղը, որից հետո խառը փողոցներով ավտոմեքենան վարելով ժամը 17-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է մի ամայի վայրում։ Այդ պահին Անին նստած է եղել ավտոմեքենայի՝ վարորդի կողքի նստատեղին։

Հայրն ասել է, որ տեղափոխվի հետևի նստատեղին, իսկ երբ Անին հարցրել է, թե ինչի համար տեղափոխվի, հայրը զայրացած տոնով ասել է, որ եթե բան է ասում, ապա առանց հարցեր տալու պետք է անի։ Անին տեղափոխվել է հետևի նստատեղին, հայրն էլ է անցել ավտոմեքենայի սրահի հետևը, ստիպողաբար քաշելով հանել է Անիի հագուստն ու սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ:

Երբ Անին փորձել է գոռալ ու օգնություն կանչել, Արթուր Հովհաննիսյանը ձեռքով փակել է բերանն ու ասել է, որ եթե շարունակի դիմադրել, ապա կսպանի։ Անին հավատացել է, որ հայրն իրեն կսպանի, քանի որ նա շատ նյարդայնացած է եղել։

Այդ ընթացքում մի քանի անգամ սպառնալիքներ է հնչեցրել, ասելով. «ձայնդ չլսեմ, կսպանեմ, կխփեմ, եթե որևէ մեկն իմանա այս մասին»: Անին վախեցել է, քանի որ բազմիցս տեսել է, թե հայրը մորը ոնց է ծեծում ու չի էլ կասկածել, որ այդ ամենի մասին ինչ-որ մեկին պատմելուց հետո իրեն կսպանի։

Երկուսով հագնվել են ու վերադարձել են տուն։ Ճանապարհին հայրը դստերն ասել է, որ այդ ամենի մասին ոչ մեկին չասի, իսկ եթե տանեցիներն հարցնեն, ապա պետք է պատասխանի, որ գնացել են ավտոմեքենայի անիվները վերանորոգելու, հերթ է եղել ու դրա համար են ուշ վերադարձել տուն։ Միաժամանակ սպառնացել է, որ եթե իրականությունն ինչ-որ մեկին ասի, ապա այդ մարդուն կխփի, վնաս կտա։ Անին էլ վախենալով այդ սպառնալիքներից ոչ մեկին չի պատմել տեղի ունեցածը։

2014թ. հուլիսի 18-ին, Արթուր Հովհաննիսյանն Անիին ասել է, որ «շորտիկ» հագնի, քանի որ միասին գնալու են Երևան քաղաք։ Անին կասկածելով, որ հայրը հերթական անգամ ուզում է ապահով տեղ տանել հետը հարաբերություն ունենալու համար, բոլորից աննկատ տանից հեռացել է ու գնացել է Առատաշեն գյուղ՝ քրոջ տուն։ Քրոջը՝ Զ. Հովհաննիսյանին, պատմել է ողջ եղելությունը՝ ամենայն մանրամասնությամբ։

Սկզբում չեն ցանկացել ոստիկանություն դիմել՝ խղճալով հորը։ Սակայն օգոստոսի 11-ի երեկոյան Զենֆիրա Հովհաննիսյանի տուն ու պահանջել է Անիից հետ վերադառնալ տուն և միաժամանակ Զենֆիրա Հովհաննիսյանին սպառնացել է, որ եթե իր ասածները չլինի՝ Անին տուն չվերադառնա, ապա վատ կլինի, տունը կհրկիզի։ Այդ ամենից Զենֆիրան վրդովվել ու զայրացել է և ահազանգել է իրավապահ մարմին:

2014թ. օգոստոսի 12-ին, ժամը 01.20-ին ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ մի հեռախոսահամարից «911» փրկարարական ծառայություն է զանգահարել Զենֆիրա Արթուրի Հովհաննիսյանը և հայտնել է, որ հայրը ոտնձգություն է կատարել իր քրոջ նկատմամբ և սպառնում է ընտանիքի անդամներին։ Որից հետո Անին ու մայրը եկել ու հաղորդում են տվել ոստիկանության Արմավիրի բաժնում։

The trial of Artur Hovhannisyan’s case has ended in the Court of General Jurisdiction of Armavir Marz.

According to the indictment, Artur Hovhannisyan’s daughter, A.M. Hovhannisyan has had sexual intercourse with a minor under 18 for several times.

Before having sex Artur Hovhannisyan showed pornographic videos of his daughter in the bedroom of her own Nokia phone and stroked the girl’s body at the same time. A. Hovhannisyan tried to leave the room, but threatened to kill him if anyone knew about it.

Artur Hovhannisyan has had sexual intercourse several times in his bedroom, in his car.

According to the indictment, 2014 In mid-July, at about 4pm, Artur Hovhannisyan, his sister’s son, drove his Armavir cottage to his cottage in Armavir, calling Ani and offered to take him home, then angrily forced him to sit down. They take their aunt’s boyfriend home by car.

Ani sat in the car, afraid of her father’s anger. After bringing his sister’s son down to Armavir’s cottages, Artur Hovhannisyan told his daughter that they would go to the Metsamor cemetery to see the cemetery to be built, only to return home later. They both went to the cemetery. Artur Hovhannisyan got out of the car and examined the cemetery, after which he drove the car on a mixed street at around 17:00 and parked his car in a deserted place.

Like this post? Please share to your friends: