Սարսափելի դեպք Հայաստանում. չոլերի մեջ գտել են սպանված կնոջ դի

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 5-րդ փողոցին հարակից դատարկ ջրատարի մեջ կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Տ. Արզումանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ֆ. Նազարյանի

գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արմսն Սուքիասյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Անահիտ Թումանյանն էր: Դատաբժիշկները, զննելով դին, հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ մարմնի ձախից կրծքավանդակի հետին

մակերեսին՝ վերից վար տարածությամբ հայտնաբերվել են ցրված բնույթի քերծվածքներ, քթից, ձախ ականջից արնանման հետքերով: Դիակի վայրի զննությամբ հայտնաբերվել են վրաերթին բնորոշ հետքեր և ավտոմեքենայի վնասված դետարլներ: Փաստի առթիվ քննչակա բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քերական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթի հանգամանքները, վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

Today, on December 4, a mysterious incident took place in Lori region. At around 4:30 pm, the Tumanyan Police Department received a call that there was a woman’s body in an empty water pipe near the 5th street of Dsegh village. As photojournalist Gagik Shamshyan reports, the operative gr

oup of the Tumanyan police department arrived at the scene. Arzumanyan Թ The group of the Tumanyan Investigation Division of the Lori Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, investigator F. Led by Nazaryan. The officers of the 1st platoon of the 5th platoon of the 2nd officer battalion of the traffic police, headed by the platoon commander Ludvig Ghandilyan and the

Like this post? Please share to your friends: