Սարսափելի դեպք ՀՀ-ում. Երիտասարդը դանակի բազմակի հարվածներ է հասցրել կնոջը. ուշքի չեք գա, երբ իմանաք, թե որն է պատճառը Տեսանյութ

մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի կին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 67-ամյա Անահիտ Հ.-ն է:

Մինչ բժիկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում Անահիտ Հ.-ի հետ վիճաբանել է Արտաշատի բնակիչ, 27-ամյա Աշոտ Հ.-ն, ով խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Հ-ի մարմնի տարբեր մասերին: Ոստիկանները տաք հետքերով Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել են կասկածյալ Աշոտ Հ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, սրտապարկի և սրտի ձախ նախասրտի վնասումով, հեմո-պնեվմոթորաքս, հեմոպերիկարդ, վերին վերջույթների և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած չթափանցող վերքեր, հեմոռագիկ և գիպովոլեմիկ շոկ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Քննչական վարչություն է ներկայացվել նաև կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ և Աշոտ Հ.-երը ազգականներն են:

On May 24, an assassination attempt was made in Ararat region. At around 07:20, the Artashat Police Department received a call from the Artashat Medical Center that a woman had been taken to them with “multiple cuts and punctures on various parts of the body.” As photojournalist Gagik Shamshyan reports, Grisha Amirkhanyan, head of the Ararat regional police department, and Davit Petrosyan, head of the Artashat police department, went to the hospital.

Doctors at the hospital told police that the wounded man was in the operating room, his condition was extremely serious and he was unable to explain what had happened. According to the operative data, the police found out that 67-year-old Anahit H., a resident of Artashat, was taken to the hospital.

Like this post? Please share to your friends: