Սարսափելի ողբերգություն․ զոհ, վիրավորներ․ ներկաներն ուշքի չեն գալիս կատարավածից

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորութամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ

Ասատրյանը, սակայն Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժնի քննիչները: 3STOPPED Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանությն Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Միխայիլ Գրիգորյանն ու Արգամ Մելիքյանը, ովքեր այնուհետև վերադարձել են դեպքի վայր ու այս պահին էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում, որ հրշեջ–փրկարարներն ու քննիչները կարողանան աշխատել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Today, on June 10, a major car accident took place in Shirak region. At around 19:50, on the 88th km of the Yerevan-Gyumri highway, in the administrative area of ​​Lanjik village, on the 88th km of the Lanjik village, on the way to Yerevan, an Opel Astra car came out of the traffic lane, collided with the concrete barriers of the road under construction. on the asphalted part of the road under construction. According to Shamshyan.com, 3 people were taken to Gyumri Medical Center after the accident, 2 of them with extremely serious diagnoses. The citizens and the fire-rescuers of the Maralik fire-rescue brigade of the rescue service of the Ministry of Emergency Situations were the first to help the wounded. Doctors also operated promptly and provided first aid on the spot before transporting the injured to Gyumri Medical Center. The officers

Like this post? Please share to your friends: