Սեյրան Օհանյանի սենսացիոն հայտարարությունը. ինչ է եղել իրականում

Ինչպե՞ս եք վերաբերվում ստորագրված փաստաթղթին, որով Արցախի յոթ շրջանները, գումարած՝ Հադրութը եւ Շուշին հանձնում ենք Ադրբեջանին։

Նախեւառաջ, որքան, որ ես տեղյակ եմ, ճարահատյալ վիճակում պատերազմը կանգնեցնելու համար ստորագրված փաստաթուղթ է, բայց հայ ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար, իմ տեսանկյունից, շատ վատ փաստաթուղթ է։ Կարծում եմ, որ ՊՆ-ի, ԱԳՆ-ի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությունն ասացին, որ իրենք կողմնակից են եղել այնպես անել, որ դադարեցնեն մարտական գործողությունները։ Այդ պահին մարտական գործողությունները դադարեցնելը ճիշտ էր, բայց փաստաթուղթը ինչպես է քննարկվել, ինչպես է ընդունվել, ես դրա մասին տեղյակ չեմ։ Բայց մեզ համար դա վատ փաստաթուղթ է։

Դուք կարծում եք, որ մենք ռեսուրս չունեի՞նք, մեր բանակն այլեւս անզո՞ր էր դիմակայել, շարունակել պայքարը։

Ես կարծում եմ, որ մեր բանակը միշտ էլ հնարավորություն ունի վերախմբավորում կատարելու, պայքարելու, բայց այդ պահի համար, նորից եմ կրկնում, պատերազմը կանգնեցնելը ճիշտ էր։ Հավելեմ նաեւ հետեւյալը, որ ոչ միայն այդ պահի համար, սկսած սեպտեմբերի 30-ից՝ դիվանագիտական կորպուսը պետք է ամեն ինչ աներ պատերազմը կանգնեցնելու համար։

Ժողովուրդը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ասում են՝ նա դավաճանեց հայրենիքին ու ժողովրդին, Փաշինյանն ասում է, որ այլ անձինք են դավաճանել, բանակի ներսից են դավաճաններ եղել, թուլացրել են բանակը, որ չպայքարի։ Ի՞նչ կասեք այս մասով։

Ուրեմն ես բանակի ներսում, որքան որ առնչվել եմ, որեւիցե մի դավաճանի չեմ հանդիպել։ Ընդ որում, եթե խոսքը նաեւ Շուշիի մասին է, այնտեղ դավաճաններ պետք չէ փնտրել։ Շուշիում մարտական գործողություններն ընթացել են վերջին ժամանակահատվածում ծավալված գործողություններին հընթացս, եւ մեր զորքը պայքարել է, կռվել է մինչեւ վերջ, պարզապես հակառակորդի քանակական առավելությունը, նաեւ նրա՝ օդի առավելությունը, ԱԹՍ-ների առավելությունը հնարավորություն է

տվել, որ իրենք այդ բարձր, կտրտված եւ լեռնաանտառային պայմաններում մեր դիրքերի արանքով թիկունք անցնեն եւ Շուշին գրավեն։ Բայց մեր զորքը պայքարել է մինչեւ վերջ։ Իսկ ինչ վերաբերում է մյուս դավաճանական․․․․ ասեմ հետեւյալը՝ ես չէի ուզենա հավատալ, որ որեւիցե մի ժամանակահատվածում մեր երկրի որեւիցե մի ղեկավար կարող է լինել դավաճան։ Փաստաթուղթը երեւի ճարահատյալ վիճակում է ստորագրել։ Բայց եթե կա դավաճանական ինչ-որ հենք, ապա դրա որոշողը ես չեմ՝ կան պատկան մարմիններ․ իրավական հենքը թող որոշի իրավական ոլորտը, մնացածն էլ ժողովուրդը պետք է որոշի։

Interview with Artsakh hero, colonel general, former Minister of Defense Seyran Ohanyan.

How do you feel about the signed document by which we hand over the seven regions of Artsakh, plus Hadrut and Shushi, to Azerbaijan?

First of all, as far as I know, it is a document signed to stop the war in a wounded state, but for the Armenian people and the people of Artsakh, from my point of view, it is a very bad document. I think that the leadership of the Ministry of Defense, the Ministry of Foreign Affairs, the General Staff of the Armed Forces said that they were in favor of stopping the hostilities. It was right to stop t

Like this post? Please share to your friends: