Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան ու անմիջապես մեկնել Արցախ

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան, հաստատում են նրա գրասենյակից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում:
Արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երևանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է:

Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա:

Like this post? Please share to your friends: