Սերկևիլի հրաշագործ հատկությունները

Սերկևիլի` հատկապես բարձր ջերմության, հազի, բրոնխիտի վրա ազդող արդյունավետ հատկությունները հայտնի են վաղուց: Ընդ որում, հիվանդության դեպքում օգտակար է ինչպես միրգը, այնպես էլ դրանից պատրաստված եփուկը: Հարկավոր է սերկևիլը կտրատել, լցնել ջրի մեջ, եռացնել ու եփուկը խմել: Սերկևիլի պտուղներն ունեն նաև լյարդը մաքրող, արյունահոսությունը կանխող, ստամոքսաղիքային տրակտը բուժող, փորլուծությունը վերացնող, հակաբորբոքային, քրտնարտադրությունը նվազեցնող հատկություն: Ծաղիկների հյութն աչքի մեջ կաթեցնելուց, բարելավում է տեսողությունը: Ի դեպ, սերկևիլն օգտակար է նաև արյան բարձր ճնշում ու սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցողների համար:

Like this post? Please share to your friends: