Սխտորի հրաշագործ հատկությունները

Սխտորը համընդհանուր բույս է, որը օգտագործում են որպես բուժիչ միջոց տարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր վիճակի լավացման համար: Դրա հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունները այն դարձնում են շատ տարածված բաղադրիչ:

Հետաքրքիր է այն փաստը, որ հին ժամանակներում չինացիներն ամեն առավոտ 3 րոպե ծծում էին սխտորը կոնֆետների նման: Եվ պարզվում է՝ դա չափազանց օգտակար է:

Սխտորն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար բաղադրիչներ, որոնք այդ կերպ՝ թքի միջոցով, ընկնում են ձեր օրգանիզմ  և մաքրում արյունատար անոթները: Երեք րոպեն բավական է:

Հոտը վերացնելու համար մաքրեք ատամները կամ ծամեք սուրճի մի քանի հատիկ կամ մաղադանոս:

Այս ընթացակարգը դրական ազդեցություն կունենա ձեր առողջության վրա, քանի որ սխտորը նպաստում է՝

– ախորժակի վերահսկմանը
– իմունային համակարգի բարձրացմանը
– բրոնխիտի կանխմանը
– երիկամների պաշտպանությանը
– մաշկի մաքրմանը։

Այս մեթոդը շատ արդյունավետ է քրոնիկ հազի և երիկամների քարերի դեմ պայքարում:

Like this post? Please share to your friends: