Սմբուկի օգտակար և բուժիչ հատկությունները

Սմբուկը պարունակում է սննդարար նյութեր, որոնք էլ ապահովում են բանջարեղենի մուգ մանուշակագույն գույնը: Սմբուկը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների և սրտի կաթվածի վտանգը: Այն կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը: 2. Քաղցկեղի կանխում Գիտնականներն ապացուցել են, որ սմբուկը հիանալի հակաքաղցկեղային ազդեցություն է ունենում: Այն նվազեցնում է արյան հոսքը դեպի քաղցկեղային բջիջներ` բարդացնելով դրանց տարածումը: 3. Պաշտպանում է ուղեղը Լաբորատոր հետազոտությունների օգնությամբ գիտնականները պարզել են, որ սմբուկը կարող է պաշտպանել ուղեղի բջիջները ազատ ռադիկալներից եկող վնասից: Ազատ ռադիկալները կարող են մեծացնել քաղցկեղածին բջիջների զարգանալու և հիշողության քայքայման վտանգը: 4. Օգնում է նիհարելուն Սմբուկը շատ քիչ քանակությամբ կալորիա է պարունակում և հիանալի է նիհարելու համար: Այն մանրաթելերի հիանալի աղբյուր է: Այն նաև մեծ քանակությամբ ջուր է պարունակում և ապահովում է օրգանիզմն անհրաժեշտ ջրի քանակությամբ: 5. Պարունակում է քիչ ածխաջրեր և ճարպեր Այն քիչ քանակությամբ ածխաջրեր և ճարպեր է պարունակում, բայց ոչ ձեթի, պանրի կամ ձվի հետ խառնելիս: 6. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում արյան ճնշումը Գիտնականները պարզել են, որ սմբուկի հյութը զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն նաև հանգստացնում է զարկերակները և այդպիսով նվազեցնում արյան ճնշումը: 7. Այն երկաթի հիանալի աղբյուր է Երկաթը կարևոր է օրգանիզմի աշխատանքի համար, սակայն չափից ավելի երկաթը կարող է բերել խոլեստերինի մակարդակի ավելացմանը և հոդերի վնասմանը: Սմբուկը կապահովի անհրաժեշտ երկաթի քանակությունն` առանց վնասելու օրգանիզմին:

Like this post? Please share to your friends: