Սննդաբանները խորհուրդ չեն տալիս սպիտակ հաց օգտագործել. հետաքրքիր փաստեր

Սննդաբանները խորհուրդ չեն տալիս սպիտակ հաց օգտագործել: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ սպիտակ հացի բաղադրության մեջ մտնում են ցորենի ռաֆինացված ալյուր, ջուր, աղ: Պատրաստելիս հաճախ օգտագործվում են նաև կոնսերվանտներ, համը լավացնող միջոցներ: Դա նշանակում է, որ սպիտակ հացը լավագույն ընտրությունը չէ:

Այն մեծ քանակով ածխաջրեր է պարունակում և հատկապես խորհուրդ չի տրվում, երբ ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սպիտակ հացի չարաշահումը կարող է հանգեցնել նաև ավելորդ քաշի առաջացման, նյութափոխանակության խանգարման: Կայքը ներկայացրել է մի քանի պատճառ՝ ինչու է խորհուրդ տրվում սպիտակ հացը փոխարինել այլ տեսակի հացով:
Սպիտակ հացը ցածր սննդային արժեք ունի: Սպիտակ հացը պատրաստվում է մշակման ենթարկած ալյուրից, որի ընթացքում այն կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը: Այն գրեթե չի պարունակում վիտամիններ և հանքանյութեր: Բացի այդ՝ սպիտակ հացը մեծ քանակով օսլա է պարունակում, ինչի արդյունքում կարող է դժվարացնել նյութափոխանակությունը: Իհարկե, խորհուրդ չի տրվում ամբողջությամբ հրաժարվել ածխաջրերի օգտագործումից, բայց ռաֆինացված ալյուրից պատրաստված հացը լավագույն տարբերակը չէ:
Մեծ քանակով նատրիում է պարունակում: Նատրիումի չարաշահումը կարող է հանգեցնել առողջական խնդիրների: Սպիտակ հացը ևս նատրիում է պարունակում, ֆոսֆատներ: Այս նյութերի ավելորդ քանակը կարող է հեղուկի կուտակման, ինչպես նաև զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ:

250 գրամ սպիտակ հացը կարող է պարունակել մոտավորապես 4.7 գրամ աղ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեծահասակների համար աղի առավելագույն քանակը 5 գրամ է:
Սպիտակ հացի գլիկեմիկ ինդեքսը բավական բարձր է: Սպիտակ հացն արագ է յուրացվում, դրա գլիկեմիկ ինդեքսը բավական բարձր է: Ֆիզիկական ակտիվության բացակայության դեպքում սա կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի տատանումների:

Սպիտակ հացի ադզեցությունն օրգանիզմի վրա կարող է նմանվել սպիտակ շաքարի ազդեցությանը: Բարձրանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, խանգարվում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքն ու նյութափոխանակությունը: Մեծանում է շաքարային դիաբետի զարգացման և ավելորդ քաշի առաջացման հավանականությունը:

Մեծ քանակով գլյուտեն է պարունակում: Մարդկանց բավական մեծ մասը դժվարությամբ է յուրացնում գլյուտենը: Այդ դեպքում կարող են նկատվել ցավ որովայնում, դիարեա, բորբոքային հիվանդություններ:

Սպիտակ հացը փոխարինեք այլ տեսակի հացով: Ընտրեք ամբողջահատիկից պատրաստված հաց, որն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում:

Like this post? Please share to your friends: