Սպիտակեցնում ենք արմունկների և ծնկների մաշկի գույնը

Արմունկների և ծնկների հատվածում մաշկն ավելի մուգ է և թեփոտ։ Խնամքի բացակայությունն ավելի է վատացնում այդ հատվածում մաշկի որակը։ Steptohealth.ru-ն գրում է, որ առաջարկվող բնական կրեմը կօգնի ազատվել այս տհաճ խնդրից։ Այն պատրաստվում է կաթից ու վիտամին E-ից, օգնում է սպիտակեցնել մգացած մաշկը և կողմնակի ազդեցություն չունի։

Նշված բաղադրիչները հակաօքսիդանտ հատկություններ ունեն, կանխում են մաշկի վաղաժամ ծերացումը։ Կիտրոնն ու գլիցերինը ուժեղացնում են դրանց ազդեցությունը։

 

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ գլիցերին՝ 5 մլ
  • 5 ճաշի գդալ կաթի փոշի՝ 50 գրամ
  • կես կիտրոնի հյութ
  • 3 պարկուճ վիտամին E:

Պատրաստման եղանակը

  • Կաթի փոշին լցրեք մաքուր տարայի մեջ, ավելացրեք գլիցերինը։
  • Խառնեք փայտե գդալով, մաս-մաս ավելացրեք կիտրոնի հյութը։
  • Շարունակելով խառնել՝ ավելացրեք վիտամին E-ն։
  • Երբ խառնուրդը պաստայի նմանվի և միասեռ դառնա, այն պատրաստ է օգտագործման համար։ Կարող եք օգտագործել այն հատվածներում, որտեղ մաշկի գույնը մգացել է։

 

Օգտագործման եղանակը

  • Կարևոր է հիշել, որ այս կրեմը կարելի է օգտագործել միայն երեկոյան ժամերին՝ քնելուց առաջ։ Կիտրոնի հյութի հետ շփվելուց հետո մաշկը չի կարելի ենթարկել արևի ճառագայթների ազդեցությանը։
  • Կրեմն օգտագործելուց առաջ հարկավոր է լավ մաքրել մաշկը, հեռացնել փոշին ու կեղտը։
  • Կրեմը քսեք մաշկի մգացած հատվածներին, նուրբ, մերսող շարժումներով։
  • Թողեք 20-30 րոպե։
  • Նշված ժամանակահատվածի լրանալուց հետո կրկին մերսեք մաշկը, կրեմի մնացած մասը լվացեք տաք ջրով։
  • Մաշկի այդ հատվածները չորացրեք փափուկ սրբիչով, խոնավեցնող կրեմ քսեք մաշկին։
  • Պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթվա ընթացքում նվազագույնը երեք անգամ, քանի դեռ ծնկների և արմունկների մաշկը չի սպիտակել։
Like this post? Please share to your friends: