Վատ լուր բոլորիս կողմից սիրված դերասան Սամվել Սարգսյանից. ինչ է պատահել…Դուռն են ջարդում, ներս մտնում ու…

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարվածությունը շարունակվում է, որն առավել սրվեց այն պահից, երբ թատրոնի դռները նորանշանակ տնօրենի առջեւ բացվեցին առանց նախկինի՝ Գայանե Կարապետյանի համաձայնության: Թատրոնում այսօր լուռ գործադուլ է: Մշակույթի նախարարության կողմից նշանակած ԺՊ-ին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ թատրոն մտցնելուց հետո 22 հոգանոց անձնակազմը հրաժարվում է աշխատել նրա հետ:

 

Նախկին տնօրենի մեջ էլ ցանկություն է առաջացել ջրի երես հանել տարիների ընթացքում կուտակվածն ու մշակույթի նախարարության «քաղաքավարի» ճնշումներն իր ու թատրոնի նկատմամբ:

 

Այն, որ Խորեոգրաֆիայի թատրոնը տարիներ շարունակ անհասցե է եղել եւ Բայրոնի 5-ը ձեւական բնույթ է կրել՝ նոր բան չէ, սակայն այն, որ թատրոնի շենքի համար 8 տարի շարունակ պայքար է եղել մշակույթի նախարարության եւ Պետական գույքի կառավարման կոմիտեի միջեւ, թերեւս հայտնի չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը հայտնեց, որ թատրոնի կիսավեր այդ շենքի համար միշտ պայքար է եղել, սակայն վերանորոգել վթարային շենքը ոչ ոք չի ցանկացել: Նախկին տնօրենն ասում է, որ թատրոնի խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել ու անպատասխան է մնացել:

Գայանե Կարապետյանը վստահեցնում է՝ թատրոնը բացվել է ՌԴ ժողովրդական արտիստ, անվանի բալետմայստեր եւ հայտնի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի պատվին, ակնկալիքը եղել է Հայաստանում նրա միջոցով ստեղծել խորեոգրաֆիկ դպրոց: «Մաքսիմ Մարտիրոսյանը մինչեւ 2018 թվականը համարվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, սակայն չի աշխատել, իր գործառույթները կատարել է պարոն Սամվել Սարգսյանը, ընդ որում՝ անվճար: Մասքիմ Մարտիրոսյանը թատրոնից աշխատավարձ է ստացել Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Ամիրյանի պարտադրանքով: Ես, հարգելով նրա վաստակը, հարկ եմ համարել լռակյաց համաձայնվել»,-պատմեց Գայանե Կարապետյանը:

Նախկին տնօրենի վստահեցմամբ՝ հանուն ստեղծագործական նպատակի է համաձայնվել մտնել ծանր բեռի տակ, ընդունել մշակույթի նախարարության առաջարկն ու դառնալ ապագայի ոչ մի հեռանկար չունեցող թատրոնի տնօրեն. «Հասմիկ Պողոսյանն ինձ թասիբի գցեց, ասելով, որ եթե ես ու ամուսինս 1994 թվականին ԱՄՆ-ում ստեղծել ենք Մհեր Մկրտչյանի թատրոնը, ուրեմն այստեղ էլ կստեղծենք»:

Գայանե Կարապետյանին ավելի շատ վրդովեցրել է իր ազատման դիմումը ոստիկանության միջոցով ստանալու փաստը: Նախկին տնօրենը վստահեցնում է՝ մշակույթի նախարարությունից առ այս պահը ազատման հրաման չի ստացել: Դեկտեմբերի 28-ին նախարարության ծանուցումից պարզապես տեղեկացել է, որ պաշտոնավարման ժամկետն է լրացել, իր ազատման մասին խոսք չի եղել:

Նորանշանակ ԺՊ-ի մասին խոսելիս նշեց, որ «անծանոթուհին» ունեցել է իր ազատման հրամանը, որով փոխնախարարի հետ ներկայացել է ոստիկանություն եւ հորդորել դուռը կոտրելով բացել: «Եկել է բանից անտեղյակ մի աղջիկ, որը համարվում է ուսումնարանի կրթություն ստացած, հետո ինչ-որ մասնավոր բուհում սովորած, օպերայի եսիմ որերորդ աստիճանի պարուհի», -ասաց նա:

Լիլիթ Մակունցի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հանդիպել է նրա հետ, ներկայացրել թատրոնի ծայրահեղ վատ վիճակը: «Ամեն անգամ մենք ներկայացում անելիս սպասում ենք դահլիճի, որ թատրոնի տնօրենը մեզ դահլիճ կտա, այդ օրն էլ կխաղանք ներկայացում: Իսկ ինչ վերաբերում է պարարվեստի ուսումնարանի դահլիճին, որին մենք ամրացված ենք, վթարային վիճակի մեջ է: Մի տարածքում հագուստ են փոխում, փողոցով գնում են բեմ, որտեղ անգամ կոմունալ հարմարություն չկա»,-ասաց նա:

Դերասան Սամվել Սարգսյանը, որը նույնպես ներկա էր մամուլի ասուլիսին, երկար տարիներ եղել է Խորեոգրաֆիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: «Դուռն են ջարդում, ներս մտնում, լույսն են անջատում, հիմա էլ չգիտեմ ինչ տեռորիստական քայլեր կարող են անել: Եթե ինչ–որ մեկը քնից զարթնել է, եւ ինչ-որ մեկի հրամանով որոշել է վերցնել, դա չի ստացվի: Սա գիտե՞ք ինչի է նման, որ փոքր երեխան լալիս է, ու ասում՝ մամա ջան, գուցե դու ինձ կերակրեիր, ես քո ժամանակը չունեմ, գնա մի տեղ սնվի»,-ասաց գեղարվեստական ղեկավարը:

The tension in the State Theater of Choreography continues, which has become more aggravated when the doors of the theater were opened to the newly appointed director without the prior consent of Gayane Karapetyan. Today is a quiet strike at the theater. After entering the theater with the help of the Ministry of Emergency Situations, the staff of the Ministry of Culture refused to work with him. The former director also wished to put an end to the accumulation of water over the years and the “politeness” pressure of the Ministry of Culture towards him and the theater.

The fact that the Choreographic Theater has been unclear for many years and Byron’s 5 has been of a formal character, is not something new, but it is not known that the 8 years of struggle for the theater building between the Ministry of Culture and the State Property Management Committee was unclear. Former director Gayane Karapetyan told a press conference today that there was always a fight for this half-ruined building, but nobody wanted to repair the damaged building. The former director says he has repeatedly voiced the problems of the theater and has remained unanswered.

Gayane Karapetyan assures that the theater was opened in honor of the famous Russian choreographer and famous choreographer Maxim Martirosyan. The expectation was to create a choreographic school in Armenia. “Maxim Martirosyan has been considered as artistic director of the theater until 2018, but has not worked, his functions have been performed by Mr. Samvel Sargsyan, and for free. Maskim Martirosyan received a salary from the theater under the imprisonment of Hasmik Poghosyan and Armen Amiryan. I respect his earnings, I have to agree to a silent agreement, “said Gayane Karapetyan.

According to the former director, for the sake of the creative purpose agreed to enter into heavy burdens, accept the proposal of the Ministry of Culture and become the director of the theater without any future prospect.

“Hasmik Poghosyan threw me into jail, saying that if I and my husband created the Mher Mkrtchyan Theater in the United States in 1994, we would create it here.”

Gayane Karapetyan was even more angry about the fact that he had received his resignation by police. The former director assures that the Ministry of Culture has not received an order to release this moment. On December 28, he just learned from the ministry’s notice that his term of office expired and there was no mention of his release.

Like this post? Please share to your friends: