Վերջապես․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել ու կոշտ զգուշացում տվել «անկոչ հյուրերին»

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է. հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով, մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

The situation after the provocations carried out by the Azerbaijani Armed Forces on the Armenian-Azerbaijani border on May 12 and 13 has not changed as of the evening of May 18. The situation is relatively calm. RA Ministry of Defense reports.

The Ministry of Defense of the Republic of Armenia emphasizes the need for a peaceful settlement of the issue, highly appreciates the efforts made by various countries and international organizations in that direction, taking into account their calls for a peaceful solution. In this regard, the talks launched on May 14 are still ongoing.

Like this post? Please share to your friends: