Տան պայմաններում այրվածքները բուժելու ճիշտ տարբերակներ

Այրվածքները սաստիկ ցավ են պատճառում: Այրվածքների դեպքում անհրաժեշտ է շատ արագ գործել: Գոյություն ունեն մի շարք բաղադրատոմսեր, որոնք օգնում են հանգստացնել բորբոքված վիճակը: Եթե թույլ արևայրուք եք ստացել, ապա խորհուրդ է տրվում սառը ցնցուղ ընդունել կամ կաթ քսել այրվածքներին:

Այնուամենայնիվ, եթե այրել եք մաշկի վերին շերտն ու երկրորդ կամ երրորդ աստիճանի այրվածք եք ստացել, պետք է մասնագիտական բուժում ստանալ:

Գրեթե բոլոր դեպքերում բնական բաղադրիչների միջոցով այրվածքները կարելի է բուժել տան պայմաններում: Աննշան այրվածքների դեպքում լավագույնս օգնում են հետևյալ բաղադրատոմսերը՝ Մեղր և ձվի սպիտակուց. արվածքները հանգստացնելու համար, մաշկին մի փոքր մեղր և սպիտակուց քսեք, սա կարագացնի բուժումը:

Հում կարտոֆիլ. կարտոֆիլը կիսեք երկու մասի և քսեք այրվածքին: Լոլիկը պարունակում է լիկոպեն՝ բաղադրիչ, որը կլանում է տաքությունն ու բուժում է մաշկը: Թեյի օգտագործած փաթեթը դրեք այրվածքի վրա և թողեք մնա մի որոշ ժամանակ: Սոդա. ջրից և սոդայից խյուս պատրաստեք և քսեք այրվածքին: Քացախը լավագույնս օգնում է այրվածքների ժամանակ:

Քացախը նաև օգտակար է մոծակների խայթոցները հանգստացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ այստեղ

Like this post? Please share to your friends: