Տասնյակ հազարավոր դոլար է թափվել բեռնատարից. իշխանությունները քաղաքացիներին խնդրում են վերադարձնել գումարը (տեսանյութ)

Տարբեր անվանական արժեքով դոլարային թղթադրամների հսկայական քանակն անսպասելիորեն թափվել է զրահապատ բեռնատարից մայրուղու վրա․ Այն ուղեւորվում էր ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի դրամական պահեստներից մեկը։

Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը Կալիֆորնիայի Քարլսբադ քաղաքի մոտ գտնվող ավտոմայրուղում, հաղորդում է CNBC-ն: Մինչ ոստիկանությունը արգելափակել է թղթադրամներով ծածկված մայրուղու հատվածը, այնտեղով անցնող ավտոսեփականատերերը հասցրել են ինչ-որ քանակությամբ թղթադրամներ վերցնել եւ նույնիսկ տեսանյութ նկարահանել: Նման անհավանական տեսարանից ապշած՝ դատելով տեսանյութից, մայրուղու ու կողնակի հատվածն առնվազն հարյուր մետր երկարությամբ բազում թղթադրամներով է ծածկված եղել. ամերիկացիները փող էին հավաքում ճանապարհից, իսկ ինչ – որ մեկը վազում էր՝ թղթադրամները ձեռքին պահելով ու նկարահանում տեղի ունեցածը։

Դրամական ուղու վրա հայտնվածներից եւ սոցիալական ցանցում տեսանյութ տեղադրողներից մեկը հայտնի ֆիտնես-բլոգեր Դեմի Բագբին է, որն ունի ավելի քան երկուսուկես միլիոն հետեւորդ: «Սա ամենախելագար բանն է, որ ես երբեւէ տեսել եմ։ Ինչ – որ մեկը փող է թափել ամբողջ ավտոմայրուղում», – հիացմունքով բղավում է Բեգբին՝ ձեռքում պահելով դոլարների մի ամբողջ խուրձ։

Like this post? Please share to your friends: