Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին անգամ հանդիպում են անցկացրել:
Հանդիպմանը կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը:
Նշվում է, որ էրդողանն անդրադարձել է Անկարայում թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին: Նրա խոսքով՝ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններում երու երկրների առաջնորդների միջև հաստատված երկխոսությունը միշտ մեծ դեր ունի:
Էրդողանը պնդել է, որ թուրք-ֆրանսիական համագործակցությունը շատ լուրջ ներուժ ունի:
On March 2, five months after the Turkish-French crisis, Turkish President Recep Tayyip Erdogan and French President Emanuel Macron met for the first time via video conference.
During the meeting, the sides discussed the normalization of Turkish-French relations, as well as regional issues and Turkey-EU relations. The statement came from the Turkish Presidential Administration’s Public Relations Department.