Տարածքները ետ տվեք ՀԱՅԵՐԻՆ. Մակրոնը խայտառակեց Ալիևին․ Բոլորը հիմա ՍԱ են դիտում

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ «Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր մեր պարտականությունն է աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների միջոցով,

մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ, և այդ բանակցությունների արդյունքը չի կարող որոշվել նախապես և միակողմանի», – հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։

Հայտարարությունում նշված է, որ այսօր Ֆրանսիայի առաջնահերթությունը պետք է լինի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։

Ֆրանսիան, ինչպես ընդգծել է նախարարությունը, «լիովին վճռական է հասնելու հակամարտության տևական կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջները և կշարունակի անել ամեն ինչ, Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար»։

The French Foreign Ministry announces that “Paris does not recognize the self-proclaimed Nagorno Karabakh Republic.”

“As the OSCE Minsk Group Co-Chair, it is o

Like this post? Please share to your friends: