ՏԵՍԱՆՅՈՒԹ. սարսափելի է Տեր Աստված. Ադրբեջանի կողմից սպանվել է 72 անձ, վիրավորվել՝ 163-ը. նոր զեկույց

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցը և ներառել նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:

Մասնավորապես, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից պարզ է դառնում, որ արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:

ՄԻՊ-ի այս զեկույցում մասնավորապես ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

2020 from September 27 to 2021 On January 28, 2012, 72 civilians were killed by the Azerbaijani armed forces, of which 41 were targeted and 31 were taken

prisoner. The Artsakh Human Rights Defender has updated the report on the killings of Artsakh civilians by the Azerbaijani armed forces. Murders of civilians found as a result of search operations since December 22.

In particular, it is clear from the report of the Artsakh Human Rights Defender that a number of cases of torture, mutilation of corpses, and inevitably targeted attacks leading to civilian deaths have been registered. In addition, the Human Rights Defender recorded 163 civilian injuries, most of which resulted in beatings to death.

This report of the Human Rights Defender particularly summarizes the results of 2020. The cases of the killing of civilians (captured) under the control of the Azerbaijani Armed Forces as a result of targeted strikes during the military aggression of Azerbaijan and Turkey against Artsakh on September 27, 2006 with brief information.

Like this post? Please share to your friends: