Տխմարություններ գրելուց առաջ հիշեք, որ տղա եք…Նազենի Հովհաննիսյանի կտրուկ պատասխանը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ասմունքում է Համո Սահյանի «Ես հարուստ էի» բանաստեղծությունը:

Համացանցային օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել է.«Էս ինչ ես հայերեն մտել, յանի եսիմ էլի, ներվայնացրիր արդեն»:

Նա պատասխանել է. «Բալիկ, տխմարություններ գրելուց առաջ հիշեք, որ տղա եք, որ պատասխանատու եք ձեր ԽՈՍՔԻ համար, և Ընտանիքի նկար եք դրել, և որ մի օր փողոցում էլ նման կերպ խոսելու ու պահելու պատճառով մեկը կարող է ԻՐՈՔ ՆԵՐՎԱՅՆԱՆԱԼ !!! ու էդ ժամանակ արդեն կհասկանաք, որ վիրտուալ կյանքում ասածի համար էլ է ՈՒՂԵՂ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ։

Չեմ կարծում, թե ձեր ծնողները հանգիստ տանեին նման վարքը։ Բալիկ ջան, մեկ էլ իմացեք, որ ՀԱՅԵՐԵնն էն երևույթն է, որի արժեքը ԴՈՒՔ ՈՐ ՀԱՍՏԱՏ չեք հասկանա։ Էսքանն էլ դուք- ով եմ գրում որ հասկանաք որ ոչ «բիսեդկում եք», որ էլ «քուչում»։ Բալիկ…»:

Like this post? Please share to your friends: