Ցավալի լուր․ սգում ենք բոլորս․ կյանքից հեռացել է Հարություն Թոփիկյանը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից խոր վշտով հայտնում են, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976 թ.՝ Հայաստանի

հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ: 1973-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1982 թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի: 1983-1991 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում: 1987 թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած UVENTUS հեղինակավոր մրցույթին, 19 միութենական երգչախմբերի մեջ «Կոմիտասը» գրավել է առաջին տեղը: 1989-1991 թթ. Թոփիկյանը եղել է BRIDGES OF SONG միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991 թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած BRIDGES OF SONG TALLINN 91 փառատոնին արժանացել

է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»: 1991-1994 թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը: 1996 թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ,

վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ): 2000 թ. Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Երևանի պետական կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին: Երգչախմբի’ Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում: 2012-ից ղեկավարել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական կազմից բաղկացած «Սեբաստացիներ» երգչախումբը։ Երգչախումբը հանդես է գալիս գործող և խոնարհված եկեղեցիներում, այլ հուշարձանների և թանգարանների

տարածքներում, գյուղական, քաղաքային հրապարակներում, համերգային դահլիճներում՝ նպաստելով մանկավարժական երգչախմբերի ստեղծմանը։ Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի: 2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014-ից «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ էր։

that on October 26, at the age of 69, Harutyun Topikyan, the founder of the Yerevan State Chamber Choir, artistic director, conductor, and honored artist of the Republic of Armenia, passed away due to the epidemic. The conducting of conductor Harutyun Topikyan began in 1976 under the direction of the Armenian Television and Radio Chamber Choir. In 1973 he graduated from the Ye

revan Komitas State Conservatory. 1982 Topikyan was awarded the State Prize of the Leninist Communist Union of Armenia. 1983-1991 He conducted the Komitas Choir of Yerevan State University, which was a great success in the international arena. 1987 At the prestigious UVENTUS competition in Kaunas, Lithuania, “Komitas” took the first place among 19 union choirs. 1989-1991 Topikyan was the organizer-member of the BRIDGES OF SONG international festival. 1991 At the BRIDGES OF SONG TALLINN 91 festival in Tallinn, Estonia, he was honored to lead the 20,000-strong choir by performing the “Pontifical Ant

Like this post? Please share to your friends: