Ցավալի կորուստ. մեծ վիշտ հայ ազգի համար

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյից հայտնում են․ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավով տեղեկացնում է, որ 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ատբաշյանը։ Դմիտրի Ատբաշյանը շուրջ 17 տարի գլխավորել է Խորհրդային Հայաստանի քաղաքացիական

ավիցիայի վարչությունը: Նրա ղեկավարման տարիներին հայկական ավիացիան գրանցել է մեծ վերելք՝ հիմնել է ՀՀ օդանավակայանային ցանցը, որի շրջանակներում կառուցվել են 10-ից ավելի տեղական օդանավակայաններ, ինչպես նաև համալրվել և արդիականացվել է օդանավային շարժակազմը: Հայաստանը եղել է ԽՍՀՄ առաջին հանրապետություններից մեկը, որտեղ շահագործվել է ԻԼ-86 օդանավը: Մեծ է եղել Դմիտրի Ատբաշյանի ավանդը նաև մասնագետների պատրաստման և համալրման գործընթացում: Հայաստանցի ավիացիոն մասնագետները ճանաչված են եղել ինչպես

ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր հայի ծանոթ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանակաձև ուղևորային համալիրը նույնպես կառուցվել է Ատբաշյանի մեծ ջանքերի և եռանդի շնորհիվ: Դմիտրի Ատբաշյանի ղեկավար գործունեությունը զուգորդվել է նաև թռիչքային աշխատանքով: Թռիչքային գործունեության ընթացքում, որպես օդանավի հրամանատար, նրա հաշվին է գրանցված շուրջ 11 հազար ժամ՝ ԱՆ-2, ԼԻ-2, ԻԼ-12, ԻԼ-14, ԻԼ-18, ՏՈւ-154 և ԻԼ-86 տիպի օդանավերով: Լինելով օդաչու-հրահանգիչ, Ատբաշյանը մեծ ավանդ է

ունեցել նաև օդաչուական անձնակազմերի պատրաստման գործընթացում: Նշանակալի է եղել Դմիտրի Ատբաշյանի դերը նաև ետխորհրդային տարիներին: 2009 թվականից ղեկավարելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի վարչությունը՝ Ատբաշյանը կազմակերպել և ղեկավարել է

Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում կառուցվել է նոր ուղևորային համալիր և օդանավակայանը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Դմիտրի Ատբաշյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում և ՀՀ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ: Ի խորոց սրտի ցավակցում ենք Դմիտրի Ատբաշյանի ընտանիքին, ընկերներին և ավիատորներին»։

l Aviation Committee informs ․ “The Civil Aviation Committee informs with sorrow that the former head of the General Department of Civil Aviation of Armenia, USSR Honored Pilot Dmitry Atbashyan has passed away at the age of 82. Dmitry Atbashyan headed the Department of Civil Aviation of Soviet Armenia for about 17 years. During his tenure, the Armenian aviation has made great strides, establishing the RA airport network, within the framework of which more than 10 local airports have been built, a

s well as the aircraft fleet has been replenished and modernized. Armenia was one of the first republics of the USSR to operate the IL-86 aircraft. Dmitry Atbashyan’s contribution to the process of training and staffing specialists was great. Armenian aviation specialists were recognized both in the USSR and abroad. It should be noted that the Zvartnots Airport round-trip complex, familiar to every Armenian, was also built thanks to Atbashyan’s great efforts. Dmitry Atbashyan’s managerial activity wa

s combined with flying work. During the flight activity, as a pilot of the aircraft, about 11 thousand hours were registered at his expense: AN-2, LI-2, IL-12, IL-14, IL-18, Tu-154 և IL-86 type aircraft. Being a pilot-instructor, Atbashyan also had a great contribution in the process of training pilot crews. The role of Dmitry Atbashyan in the post-Soviet years was significant. Heading the Nagorno Karabakh Ci

Like this post? Please share to your friends: