Ցավալի ու ողբերգական դեպք Երևանում. գետնին արնաշաղաղ դի…

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Գայի պողոտա և Բաղյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mini Cooper մակնիշի 07 AN 070 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 81 AQ 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման

հետևանքով Mini Cooper-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի ենթարկել 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դին ճանապարհից տեղափոխել անվտանգ վայր և

սահմանազատել են տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային

հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/11/30/1172270/

Today, on November 30, a fatal car accident took place in Yerevan. At around 6:30 pm, at the intersection of Gay Avenue and Baghyan-Hovhannisyan streets, Mini Cooper 07 AN 070 և Volkswagen Touareg 81 AQ 111 collided. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the Mini Cooper came out of the traffic lane after the collision, according to preliminary information, ran over a 65-70-year-old male pedestrian. The victim died on the spot. The Yerevan Fire and Rescue Detachment of the Rescue

Like this post? Please share to your friends: