«Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտն էր, պայքարում էր մեր դեմ, հարցրեք՝ 1996-ին դու որտե՞ղ էիր»․ Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին դուր չի գալիս, երբ որևէ մեկը կալանավորվում է նախնական կալանքի տեսքով, այս հարցում Հայրիկյանը անմեղության կանխավարկած կողմնակից է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը՝ նշելով, որ և՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  և՛ ամենածանր հանցագործի կալանավորումն առանց դատարանի որոշման, համարում է ոչ տեղին:

Նա նշեց, որ տարիներ առաջ է անգամ իր համար հասկանալի եղել, որ Ռոբերտ Քոչարյանը սխալ քաղաքական ճանապարհի վրա է և պետական դրական կերպար չէ։

«Երբ երկրորդ նախագահի մասին ստիպված են լինում արձանագրել բացասականը, այն էլ քրեական օրենսգրքի հետ առնչվող, դա նաև վիրավորանք է քեզ համար, որպես տվյալ երկրի քաղաքացի։ Միանգամից պետք է ասեմ, որ նաև Սերժ Սարգսյանի մասին, հազար ու մի բան կասեն, կներկայացնեն նաև մեղադրանքներ»,- ասաց նա։

ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ իրավապահ մարմինների համար Մարտի 1-ը խարան է, հետևաբար, պետք է հետևողական լինեն, որ հանցագործություն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն։

«Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ մտածում էր պաշտպանված լինելու մասին. պատահական չէ։ Քոչարյանը Լևոնի բերած մարդն էր, ավելին, էնտեղ Վազգեն Սարգսյանը հպարտանում էր, ասում էր 100 տոկոսով էլ շահեք, մեկ է, չենք հեռանալու, Լևոն Տեր- Պետրոսյանը պետք է նման պաշտոնյային հեռացներ, հետևաբար, իրենք նույն ոչ բարեկիրթ ու ոչ քաղաքակիրթ ուժերի ներկայացուցիչներն էին, հետևաբար նրանցից նախորդի դատապարտում չէր կարելի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ունի բարդույթներ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որովհետև նրա աշակերտն է եղել, նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին պայքարել է մեր դեմ, հարցրեք՝ 1996 թվականին դու որտե՞ղ էիր, ո՞ր թիմում էիր ընդդիմադիր միասնական թիմում, թե՞ որտեղ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Աղբյուր՝ news.am

Like this post? Please share to your friends: