Փաշինյանը խորհուրդ է հարցնում հայրենակիցներից. կարձագանքե՞ք վարչապետին

Վարչապետը հանրահավաքից առաջ ուզում է երթ կազմակերպել։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտածում է օգոստոսի 17-ին նախատեսված հանրահավաքից առաջ երթ կազմակերպել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երեւանի մի որեւէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք»,- գրել է նա: Ոմանք գրել են, որ Փաշինյանի ասածն իրենց համար օրենք է, ոմանք էլ նախազգուշացրել են, որ դա վտանգավոր նախաձեռնություն է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին հանրահավաք է անցկացնելու։

Like this post? Please share to your friends: