Փաշինյանի կառավարության ուժգին ապտակը Սամվել Կարապետյանին. միայն տեսնեք ինչ է արել

Politik.am-ը գրում է.
Կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է «25 տարով» հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը», – հայտարարել է նախարարը։
Փաստորեն սա առաջին լուրջ պատասխանն էր «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:
Նախկին իշխանությունների ղեկավարման ընթացքում Կարապետյանը իր ձեռքի տակ էր վեցրնում ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններ:
Այս կերպ Կարապետյանը մեծացնում էր երկրում իր ազդեցությունը և իր միջոցով Ռուսաստանի ազդեցությունը:Վերջին տարիներին բանը հասել էր նրան, որ Սամվել Կարապետյանը ամենավճռորոշ դերակատարումն էր ստանձնել ներքաղաքական կյանքում:
Նա ինչ որ իմաստով դարձել էր Հայաստանի կուլիսային ղեկավարներից մեկը:Փաշինյանի կառավարությունը վերջակետ է դնում այս իրավիճակին ու հստակ հասկացնում Կարապետյանին, որ կուլիսային ղեկավարման տարիներն անցել են ու նա այլևս չունի նախկին ազդեցությունը Հայաստանում:
Like this post? Please share to your friends: